Հա

Քաղաքական

26/08/2021 - 15:50

«14 ժամ է Հայաստանի հարաւը կտրւած է, իսկ Փաշինեանը յոխորտալով այստեղ խօսում է կառավարութեան ծրագրից եւ ներշնչում, որ ապագայ կայ». Լիլիթ Գալստեան

Հայաստանի հարաւը կտրւած է Հայաստանի հիւսիսից, հերթական անգամ մենք արձանագրում ենք այս իշխանութիւնների անկարողութիւնը եւ կապ չունենալը պետականութեան եւ հայրենիքի հետ, իսկ Սիւնիքը այս պահին գլխատւած է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - Հայաստանի հարաւը կտրւած է Հայաստանի հիւսիսից, հերթական անգամ մենք արձանագրում ենք այս իշխանութիւնների անկարողութիւնը եւ կապ չունենալը պետականութեան եւ հայրենիքի հետ, իսկ Սիւնիքը այս պահին գլխատւած է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

Վերջինիս խօսքով իրենք Սիւնիքում տեղի ունեցածի վերաբերեալ փորձել են յստակ տեղեկութիւն ստանալ Պաշտպանութեան նախարարութիւնից, սակայն ապարդիւն: Գալստեանը նաեւ մանիպուլեատիւ որակեց Նիկոլ Փաշինեանի անդրադարձը Գորիս-Կապան ճանապարհահատւածը ադրբեջանցիների կողմից փակելու գործողութիւններին:

«Նիկոլ Փաշինեանը երէկ «Բարդուղիմէոսեան գիշեր» կազմակերպեց եւ հրահանգւած, ուղղորդւած յարձակում տեղի ունեցաւ ընտրւած անձանց նկատմամբ: Ժողովրդավարութիւնը Հայաստանում մահացել է, պառլամենտարիզմը Հայաստանում մահացել է, քանի որ քաղաքական մեծամասնութիւնը քաղաքական խօսք լսելու ընդունակ չէ: Այս մարդիկ պետութիւնը հաւասարեցրել են իրենց, առաջնորդւում են բոնապարտեան՝ պետութիւնը ես եմ սկզբունքով։ Հասկացանք, ձեզ ձայն են տւել, չի կարելի անընդհատ սլաքները ուղղել՝ ժողովուրդը մեզ ձայն է տւել ուղղութեամբ: Ժողովրդի անունից Հայաստանում կատարւում է իշխանութեան զաւթում: Հայաստանը խորը բռնատիրութեան մէջ է»:

Լիլիթ Գալստեանը շեշտեց, որ երէկ ԱԺ-ում տեղի ունեցածը յատուկ պլանաւորւած քայլ էր:

«Այս յանցագործութեանը լռելեայն հետեւում էր Նիկոլ Փաշինեանը, թէ հրահանգները ինչպէս կատարւեցին: Կառավարութեան ծրագրի քննարկմանը նախորդեց Արմէն Չարչեանի կալանագորումը եւ սա լաւ պլանաւորւած գորոծողութիւն էր, որ դրդեն ընդդիմութեանը ոչ պլանաւորւած գործողութիւնների եւ հրահրեն միջադէպեր: 14 ժամ է Հայաստանի հարաւը կտրւած է, իսկ ինքը յոխորտալով այսեղ խօսում է կառավարութեան ծրագրից եւ ներշնչում, որ ապագայ կայ»,- ասաց Լիլիթ Գալստեանը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։