ՄԻՊ Արման Թաթոյեանը տեղեկացնում է․ «Ադրբեջանական զինւած ծառայողները փակել են նաեւ ՀՀՍիւնիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատւածն է): Այս փաստը հաստատւել է Մարդու իրաւունքների պաշտպանին ներկայացւող ահազանգերի ստուգմամբ:
«alikonline.ir» - ՄԻՊ Արման Թաթոյեանը տեղեկացնում է․ «Ադրբեջանական զինւած ծառայողները փակել են նաեւ ՀՀ Սիւնիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատւածն է): Այս փաստը հաստատւել է Մարդու իրաւունքների պաշտպանին ներկայացւող ահազանգերի ստուգմամբ:
Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչութեան բնականոն տեղաշարժը եւ ուղիղ կապւած է մարդկանց բնականոն կեանքի հետ:
Ադրբեջանական զինւած ծառայողների այս յանցաւոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրաւունքը եւ ամբողջութեամբ խաթարել են մարդկանց բնականոն կեանքը: Ինքնին նրանց ներկայութիւնն այդ ճանապարհներին մարդկանց կեանքի իրաւունքի եւ միջազգայնօրէն երաշխաւորւած միւս կենսական իրաւունքների խախտում է: