Հա

Քաղաքական

27/08/2021 - 08:30

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքների համատեղ յայտարարութիւնը

Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկւեց եւ իշխող ուժի կողմից ընդունւեց կառավարութեան, այսպէս կոչւած, ծրագիրը, որն առկայ ծայրայեղ մարտահրաւէրների վերաբերեալ կիրառական լուծումներ չէր պարունակում, աւելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացւեցին հանրութեանը յուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրւեցին իշխանութիւններին բնորոշ՝ սուտ, մանիպուլեատիւ կամ խուսափողական պատասխաններ:

Աւելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապէս ծրագրւած ուղղակի խուլիգանական, քրէօրէն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւորների նկատմամբ՝ կոնկրետ յարձակւող անձանց դերաբաշխմամբ:

Ընդգծենք, որ նշւած արարքի կանխարգելման համար իրաւասու մարմնի պարտականութիւնների կատարումը տեղի ունեցաւ դիտաւորութեամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցաւ մտքերի փոխանակութեան փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատաւորումը անգամ խորհրդարանում: Ծանօթանալով գլխաւոր դատախազութեան տարածած հաղորդագրութեանը՝ արձանագրում ենք, որ ինչպէս նախկինում, այնպէս էլ սոյն դէպքում իշխանական խմբի որեւէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկայ չէ որեւէ քրէադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:

Տեղին է յիշեցնել, որ իբրեւ կառավարութեան ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշւած էր, որ դատարանները, դատախազութիւնը եւ քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարութեան՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդէն իսկ իրաւապահ մարմինների անկախութեան վերացումը ծրագրային դրոյթ է:

Արձանագրում ենք՝ Սիւնիքում միջպետական ճանապարհի այսօրւայ հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրէօրէն հետապնդելի արարքի եւ հնարաւոր աղէտների ամբողջ պատասխանատւութիւնը կրում է այս իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ:

«Հայաստան» դաշինք

«Պատիւ ունեմ» դաշինք

26.08.2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։