ԱԺ «Պատիւ ունեմ» դաշինքի պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրութեանը՝ Սոթքի ուղղութեամբ հակառակորդի բացած կրակի մասին, եւ Արցախի ՊԲ-ի յայտարարութեանը առ այն, որ Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղութեամբ հակառակորդը սադրանքի է դիմել:
«alikonline.ir»- ԱԺ «Պատիւ ունեմ» դաշինքի պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրութեանը՝ Սոթքի ուղղութեամբ հակառակորդի բացած կրակի մասին, եւ Արցախի ՊԲ-ի յայտարարութեանը առ այն, որ Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղութեամբ հակառակորդը սադրանքի է դիմել:
«ՊՆ-ն հաղորդում է Սոթքի դիրքերի հատւածում, գիշերը տեղի ունեցած 2 ժամ տեւողութեամբ ինտենսիւ փոխհրաձգութեան մասին։
Մէկ օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղութեամբ իրականացւած սադրանքի մասին, որի հետեւանքով հայ զինծառայող է վիրաւորւել։
Ագրեսիայի դրսեւորումների աշխարհագրութիւնն ու բնոյթը փոփոխւում են, իսկ նպատակը շարունակում է մնալ մէկը՝ մեծացնել ճնշումը Հայաստանի իշխանութեան վրայ՝ կորզել առաւելագոյնը։
Ադրբեջանում համարում են, որ Հայաստանի այս որակի իշխանութեան պարագայում կարող են անընդհատ ճնշել եւ պարտադրել սեփական օրակարգը։
Իսկ ի՞նչ է անում իշխանութիւնը ստեղծւած իրադրութեան պայմաններում, օրինակ՝ սադրանքներ է հրահրում Ազգային ժողովում, բռնութեան ալիք ծաւալում ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձանց նկատմամբ, խրախուսում ադրբեջանական գործողութիւնները եւ հասարակութեանը նախապատրաստում նոր տարածքային կորուստների»,- գրել է Աբրահամեանը։