Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնաւորապէս՝ Սոթքի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով, հայ դիրքապահների պատասխան գործողութիւններից յետոյ, ծաւալւել է ինտենսիւ փոխհրաձգութիւն, որը տեւել է շուրջ երկու ժամ։
«alikonline.ir»- Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնաւորապէս՝ Սոթքի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով, հայ դիրքապահների պատասխան գործողութիւններից յետոյ, ծաւալւել է ինտենսիւ փոխհրաձգութիւն, որը տեւել է շուրջ երկու ժամ։ Այս մասին յայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մօտեցել շտապ օգնութեան մեքենայ, ինչից յետոյ հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարաւորութիւն տալով տարհանել հակառակորդի վիրաւորներին։
Հայկական կողմից տուժածներ չկան։