Հա

Քաղաքական

31/08/2021 - 12:20

«Հայաստանի վրայ Բաքւի բռնապետի ճնշման պարբերական փորձերն ակնյայտօրէն ուղղւած են նաեւ Մոսկւայի դէմ». Վարդան Ոսկանեան

Դատելով նաեւ ռուսաստանեան քաղաքական դաշտի արձագանգներից, Բաքւի եւ Մոսկւայի միջեւ կան սուր հակասութիւններ՝ յատկապէս կապւած ռուսաստանցի խաղաղապահների մանդատի հետ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Դատելով նաեւ ռուսաստանեան քաղաքական դաշտի արձագանգներից, Բաքւի եւ Մոսկւայի միջեւ կան սուր հակասութիւններ՝ յատկապէս կապւած ռուսաստանցի խաղաղապահների մանդատի հետ։

Բաքւի բռնապետի քարոզչամիջոցներով քանիցս հնչեցւել են գրեթէ անթաքոյց սպառնալիքներ առ այն, որ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմն Արցախում իբր չունի որեւէ իրաւական կարգավիճակ, ուստի Ադրբեջանը դրա հետ կարող է վարւել այնպէս, ինչպէս կամենայ։

Բոլորվին այլ հարց է, որ աշխարհում ռազմական ներուժի առումով կան ընդամէնը մատների վրայ հաշւած պետութիւններ, որոնց հետ անհնար է «վարւել այնպէս, ինչպէս կամենաս», եւ դրանցից մէկը, որքան էլ Ադրբեջանում փորձեն իբր չնկատել, Ռուսաստանն է։

Այս համատեքստում Հայաստանի վրայ Բաքւի բռնապետի ճնշման պարբերական փորձերն ակնյայտօրէն ուղղւած են նաեւ Մոսկւայի դէմ, որի ռազմական ներկայութեան նկատելի աճը Հարաւային Կովկասում ուղղակիօրէն հակասում է Անկարայի շահերին, որն էլ փորձում է այս ուղղութեամբ աշխատել իր գործակատար Ադրբեջանի միջոցով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։