Հա

Քաղաքական

31/08/2021 - 13:00

«ԱԺ-ում տեղի ունեցածը ծրագրւած խուլիգանութիւն էր». Իշխան Սաղաթելեանի քաղաքական յայտարարութիւնը՝ ՅՔԾ-ում

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հրաւիրւել է ՅՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրութիւն տալու։

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հրաւիրւել է ՅՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրութիւն տալու։

«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում Իշխան Սաղաթելեանը յայտնեց, որ ՅՔԾ է ներկայացել օրերս, սակայն քննիչի հարցերին չի պատասխանել, հանդէս է եկել քաղաքական յայտարարութեամբ։ Մասնաւորապէս՝ ՅՔԾ-ում յայտարարել է, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական մեծամասնութեան կողմից կազմակերպւած, ծրագւած խուլիգանութիւն էր՝ ընդդիմութեանը լռեցնելու համար։

Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադէպից յետոյ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներից յայտնել էին, որ վնասւածքներ է ստացել նաեւ Իշխան Սաղաթելեանը, սակայն մեզ հետ զրոյցում Սաղաթելեանը տեղեկացրեց, որ ՅՔԾ-ում յայտնել է, որ վնասւածքներ չի ստացել, դատաբժշկական փորձաքննութիւն եւս նշանակւած չէ։

Յիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադէպ էր տեղի ունեցել, որը վերածւել էր ծեծկռտուք-վիճաբանութեան։ Մասնաւորապէս, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանի ելոյթի ժամանակ ՔՊ-ական պատգամաւորը նրան դիմել էր «արա»-ով, ինչին Վահէ Յակոբեանը պատասխանել էր՝ «արա»-ն դու ես։ Այնուհետեւ նա ամբիոնի մօտից հեռացել էր պարզաբանման համար, ինչի ժամանակ էլ ՔՊ-ական պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը նրան հարւածել է ոտքով։ Այդ ընթացքում մօտեցել են նաեւ իշխանական միւս պատգամաւորները, որոնք հարւածներ են հասցրել Յակոբեանին, ապա ծեծկռտուք է սկսւել միւս պատգամաւորների միջեւ։

Վիճաբանութեան հետեւանքով վնասւածքներ են ստացել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Գեղամ Նազարեանը, Իշխան Սաղաթելեանը, Արթուր Ղազինեանը։

Մինչ այդ՝ նոյն օրը, միջադէպ է տեղի ունեցել նաեւ պատգամաւոր Հայկ Սարգսեանի ելոյթի ժամանակ, երբ վերջինս յայտարարել էր, թէ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնց պաշտօնավարման տարիներին մարդիկ փողով ազատւել են ծառայութիւնից, դաւաճան են, ապա գեներալ-գնդապետ Սէյրան Օհանեանին դիմել «արա»-ով։ Անյարգալից վերաբերմունքի պատճառով Օհանեանը շիշ է նետել Սարգսեանի ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։