Հա

Քաղաքական

05/09/2021 - 08:25

«Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ գիւղից դէպի Ազատ տանող ճանապարհի հատւածը»․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երէկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի հարեւանութեամբ, Նորաբակ գիւղից դէպի Ազատ տանող ճանապարհի հատւածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարեւանութեամբ): Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երէկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի հարեւանութեամբ, Նորաբակ գիւղից դէպի Ազատ տանող ճանապարհի հատւածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարեւանութեամբ): Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Ըստ այս պահի տւեալների՝ այրւել է մօտ 40 հա արոտավայր, որի խոտը սակաւութեան պատճառով բնակիչները հնձում են՝ որպէս անասնակեր։

Ըստ ահազանգերի՝ Կութ գիւղում հրդեհի նոր օջախներ չկան. ծխացող հատւածներ են, որոնք գիւղի ուղղութիւնից թեքւել են ադրբեջանական դիրքերի կողմ (բայց խօսքը ՀՀ ինքնիշխան տարածքի եւ ՀՀ գիւղերի բնակիչների կողմից օգտագործւող կամ նրանց պատկանող հողատարածքների մասին է): Սոթք գիւղի հարեւանութեամբ եւս առաջացել է հրդեհի նոր օջախ:

Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետեւանքով օգոստոսի 29-ից սկսած արդէն քանի օր է ոչնչացւում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկւում են ապրուստի աղբիւրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների աւելացմանը:

Հրդեհներն իրական վտանգ են քաղաքացիական բնակչութեան կեանքի, նրանց ողջ սեփականութեան համար. եղանակային պայմաններն էլ աւելի են նպաստում տարածմանը:

Նշւած ահազանգերը ստուգւել են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատւել են օբիեկտիւ ապացոյցներով:

Հրապարակում եմ մէկ տեսանիւթ: Բոլոր նիւթերը սահմանւած կարգով կամփոփւեն եւ վերլուծւած կուղարկւեն միջազգային կազմակերպութիւններին, ՀՀ համապատասխան մարմիններին ու ՀԿ-ներին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։