Հա

Քաղաքական

06/09/2021 - 11:50

«Եթէ անկլաւները զիջեն, ապա Ադրբեջանը Տաւուշում վերահսկողութեան տակ է վերցնում հայ-վրացական ճանապարհը». քաղաքագէտ

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ գոյութիւն ունի ընդհանուր փոխըմբռնում, որ պէտք է տեղի ունենայ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը` անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման մասին ԱԽ քարտուղարի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ գոյութիւն ունի ընդհանուր փոխըմբռնում, որ պէտք է տեղի ունենայ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը` անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման մասին ԱԽ քարտուղարի յայտարարութիւններին:

«Սակայն սա չի նշանակում, որ եթէ կայ գլոբալ փոխըմբռնում, որ պէտք է գնալ այս փաստաթղթին, այնուամենայնիւ կան տարաձայնութիւններ մեթոդոլոգիայի եւ այլ հարցերի շուրջ, քանի որ սահմանազատումը ունի նաեւ լոկալ պրոբլեմներ: Գիտենք, որ անկլաւների մասին է խօսքը գնում, ընդ որում Հայաստանի համար այդ անկլաւների թեման բաւականին զգայուն կէտեր են: Եթէ այդ անկլաւները զիջեն Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները վերահսկողութեան տակ են վերցնում ինչպէս Սիւնիքում է, այնպէս էլ Տաւուշում միջպետական հայ-վրացական ճանապարհը, Սիւնիքում էլ հայ-իրանական ճանապարհը: Մենք արդէն տեսանք, թէ ինչ կը լինի, երբ մի քանի օր առաջ փակեցին հայ-իրանական ճանապարհը»,- ասաց նա:

Քաղաքագէտի կարծիքով` Ադրբեջանը այս գործընթացը դիտարկում է հետագայում իր երկրի սահմանների ճանաչման գործընթացի հետ, ներառեալ Արցախի ճանաչումը Ադրբեջանի անքակտելի մաս, թէ դրան չի վերաբերում այս գործընթացը:

«Այսինքն այստեղ այնքան խնդիրը սահմանագծման եւ սահմանզատման հարցերը չեն, որքան դրան փոխկապակցւած հարցերը` Արցախի հարցը եւ կոմունիկացիաների բացման հարցը»,- ասաց նա:

Վիգէն Յակոբեանը, այնունամենայնիւ կարծում է, որ ինչքան էլ Ադրբեջանը ասի, որ այլեւս Արցախի հարց չկայ, Արցախի հարցը մնում է չլուծւած եւ Մինսկի խմբի երկրները համոզելով կամ սպառնալով Ադրբեջանին փորձելու են բերել բանակցութիւնների դաշտ:

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդէն յայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանգին, յուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանգի եւ հնարաւորութիւն կը ստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարաւորինս արագ սկսել, որպէսզի ստեղծւած ճգնաժամը սահմանին եւս հնարաւորինս արագ լուծենք»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։