ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը գրում է․
«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը գրում է․
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը յայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրաւական մեխանիզմներ, որոնք կապւած են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:
Յիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելութեան մանդատի հարցը կարգաւորւում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի յայտնի եռակողմ յայտարարութեամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձեւաչափով։
Եթէ իրականում նման գործընթաց կայ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ, ապա դա նշանակում է, որ փորձ է արւում Հայաստանը աստիճանաբար դուրս բերել Արցախի հետ կապւած պրոցեսներից։
Պարզ ասած, նոյնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապւած հարցերը կարգաւորւելու են եռակողմ ձեւաչափով, խօսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։
Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպէսզի Հայաստանը Արցախի հետ կապւած հարցերում դուրս գայ խաղից եւ այն շարունակւի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձեւաչափով»։