Հա

Քաղաքական

07/09/2021 - 11:05

«Ո՛չ մեդալ ստանալու համար եմ արել, ո՛չ էլ իրենց համար, այս երկիրն իմ երկիրն է, ոչ թէ իրենց». Տարօն Տօնոյեանին չեն հրաւիրել պարգեւատրման արարողութեանը

168.am-ը բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Տարօն Տօնոյեանից հետաքրքրւեց՝ արդեօք Պաշտպանութեան նախարարից մեդալ ստացե՞լ է, քանի որ 44-օրեայ պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել է մարտի դաշտում եւ օգնութիւն է ցուցաբերել զինւորներին։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի էր ունեցել արցախեան 44-օրեայ պատերազմին մասնակցած բժիշկների պարգեւատրման արարողութիւն, որին ներկայ էին եղել ՀՀ առողջապահութեան նախարար Անահիտ Աւանէսեանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լէյտենանտ Արտակ Դաւթեանը, ՊՆ եւ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։

ՀՀ պաշտպանութեան նախարար Արշակ Կարապետեանի հրամանով, գերատեսչական մեդալներով են պարգեւատրւել պատերազմի ընթացքում բազմաթիւ զինծառայողների եւ կամաւորների կեանքեր փրկած բուժաշխատողներ։

168.am-ը բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Տարօն Տօնոյեանից հետաքրքրւեց՝ արդեօք Պաշտպանութեան նախարարից մեդալ ստացե՞լ է, քանի որ 44-օրեայ պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել է մարտի դաշտում եւ օգնութիւն է ցուցաբերել զինւորներին։

«Ես հրաւէր չեմ ստացել, առաջին անգամ այդ մասին ձեզանից եմ լսում։ Հաւաբանար հաշվւ են առել այն հանգամանքը, որ նախորդ անգամ հրապարակաւ հրաժարւել եմ ՀՀ նախագահի հրաւէրից, երեւի սա են հաշւի առել՝ չգիտեմ»,- նշեց Տարօն Տօնոյեանը։

Նա դժւարացաւ ասել՝ արդեօ՞ք հրաւէր չստանալու պատճառներից է այն, որ ինքը հրապարակաւ քննադատել է գործող իշխանութիւնների գործունէութիւնը։

«Եթէ այդ հանգամանքն են հաշւի առել, ուրեմն ամօ՛թ իրենց, այդ ամէնն իրենցից հեռու չէ։ Այն, ինչ արել եմ, ո՛չ մեդալ ստանալու համար եմ արել, ո՛չ էլ իրենց համար, այս երկիրն իմ երկիրն է, ոչ թէ իրենց»,- յաւելեց Տարօն Տօնոյեանը։

168.am-ը ՊՆ-ից հետաքրքրւեց, թէ ինչո՞ւ Տարօն Տօնոյեանին չեն հրաւիրել։

«Պաշտպանութիւն նախարարութիւնը չէ ցուցակ կազմողն ու հրաւէր ուղարկողը, առողջապահական համակարգն է այդ ցուցակը կազմում եւ ուղարկում, ըստ այդմ էլ ՊՆ-ն իրականացնում է։

Տարօն Տօնոյեանին նախկինում աւելի բարձր պարգեւի էին ներկայացրել՝ հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար։ Նրա վաստակը գնահատւել է շատ աւելի բարձր, սակայն նա հրաժարւել էր գնալ նախագահական եւ ստանալ պարգեւը։ Այսինքն՝ Տարօն Տօնոյեանի աւանդն աւելի բարձր է գնահատւել, որովհետեւ նա առաջնագծում է եղել»,- նշեցին ՊՆ լրատւական բաժնից։

168.am-ը դիմեց նաեւ Առողջապահութեան նախարարի խօսնակին, ով տեղեկացրեց, որ պէտք է Պաշտպանութեան նախարարութիւնից ճշտենք, թէ ինչու Տարօն Տօնոյեանին հրաւէր չի եղել։

«Իրենք են հրաւիրել, իրենք են պարգեւատրել»,- տեղեկացրեց Առողջապահութեան նախարարի խօսնակը։

Նշենք, Տարօն Տօնոյեանը, ինչպէս Արցախի առաջին ազատամարտին, այնպէս էլ 44-օրեայ պատերազմի ամբողջ ընթացքում եղել է պատերազմի դաշտում։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։