Հա

Քաղաքական

07/09/2021 - 12:40

«Երբ բոլոր հայերը գերեզմանում են, այդ ժամանակ Ադրբեջանի համար խաղաղ է». Թեւան Պօղոսեան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարաւորութիւն՝ Արցախի հարցի վերաբերեալ սպասւող բանակցութիւններում շահեկան դիրքերից հանդէս գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները չեն օգտագործի այդ հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարաւորութիւն՝ Արցախի հարցի վերաբերեալ սպասւող բանակցութիւններում շահեկան դիրքերից հանդէս գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանութիւնները չեն օգտագործի այդ հնարաւորութիւնը:

«Խաղաղութեան դարաշրջան չի լինելու. Միակողմանի խաղաղութիւն չկայ: Եթէ Հայաստանն ունակ լինի որեւէ տեղ փախչել այս տարածաշրջանից՝ միգուցէ, բայց ո՞ւր ենք փախչելու՝ դէպի Արեւմո՞ւտք, թէ՞ Արեւելք: Արեւմուտքում մի թշնամին է, Արեւելքում՝ միւսը, որտե՞ղ ենք փախչելու: Իսկ միակողմանի չի ստացւելու. որպէսզի խաղաղութիւն լինի՝ պէտք է միակողմանի, եռակողմանի լինի: Երկկողմանի գաղափարի մէջ առնւազն ունենք մէկ թշնամի, որն ասում է՝ Երեւանն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սեւանն էլ, եռակողմանի, քառակողմանի՝ տարբեր շահերի բախումներ են գալիս: Գուցէ Ադրբեջանն էլ է ցանկանում խաղաղութիւն, բայց իր նկարագրած խաղաղութիւնը՝ երբ բոլոր հայերը գերեզմանում են, այդ ժամանակ իրենց համար խաղաղ է: Գերեզմանում էլ է խաղաղութիւն լինում, իսկ ինձ համար խաղաղութիւնը յաղթանակած խաղաղութիւնն է, այլ պարագայում պէտք է փախչել: Ես Հայաստանում փախչելու ձեւը գիտէի, դա էլ արդէն չգիտեմ: Այլ պարագայում խաղաղութիւն չի լինելու, դա մեծագոյն մանիպուլեացիան է, որն այսօր անում ենք»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագէտը նկատեց՝ ինքը միշտ ասել է, որ պէտք է պատրաստւել պատերազմի. «Հիմա էլ եմ ասում՝ պատերազմ է լինելու, պէտք է պատրաստւենք պատերազմի: Միակ ձեւը, որ կարող ենք այստեղ գոյատեւել՝ այն է, որ մեր հայրենիքը վերականգնենք եւ յաղթանակած խաղաղութեամբ ապրենք: Այլ պարագայում խաղաղութիւն ասւածը մանիպուլեացիա է: Մեր թշնամին խաղաղութիւն չի ցանկանում. Ուզում էք՝ յայտարարէք դար, ուզում էք յայտարարէք՝ երեք դար՝ անընդմէջ խաղաղութեան բացման, չի՛ լինելու: Մենք այսօր էլ խաղաղութիւն չունենք»:

Թեւան Պօղոսեանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի կողմից Արցախի անկախութեան ճանաչման գործիքով հնարաւոր է թիրախին խփել. «Որեւէ ՄԽ համանախագահող երկրի ղեկավար այլեւս երեսով չի տայ, որ նոյնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախութիւնը: Աշխարհում որեւէ մէկը երեսով չտայ, եւ ամենակարեւորը՝ մեր թշնամին չտայ: Կը լինի դա ինքնորոշման իրաւունք կամ անջատում՝ յանուն փրկութեան, ես ճանաչում եմ Արցախի Հանրապետութիւնը, եթէ Ադրբեջանն ունի տարածքային խնդիրներ, պատրաստ պէտք է լինի Ստեփանակերտի հետ նստել բանակցութիւնների, իրենք իրենց խնդիրները լուծեն, ես էլ ինչքանով կարողանալու եմ՝ օգտակար եմ լինելու»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։