Հա

Քաղաքական

08/09/2021 - 13:20

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն է փոխանցել նրան:

Կաթողիկոսը շնորհակալութիւն է յայտնել Իրանի Իսլամական Հանրապետութեանը համավարակի, պատերազմի եւ յետպատերազմեայ դժւարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապէս զօրակցութիւն ցուցաբերելու համար:

Նորին Սրբութիւնը կարեւորել է երկու ժողովուրդների բազմադարեայ բարեկամական կապը՝ յոյս յայտնելով, որ ապագայում այն առաւել կը խորանայ ու կը սերտանայ:

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Դեսպանը նաեւ նշել է, որ Իրանի համար շատ կարեւոր է ի դէմս Հայաստանի ունենալ հզօր եւ տնտեսապես զարգացած հարեւանի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մայր Աթոռի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ առկայ փոխգործակցային յարաբերութիւններին՝ կարեւորելով մշակոյթի ոլորտում համագործակցութիւնը, կրօնական երկխօսութիւնը, միջկրօնական համաժողովների կազմակերպումը:

 

 

Յարակից լուրեր

  • «Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի, խաղաղ ու ապահով կեանքի»․ Գարեգին Բ-ի ուղերձը
    «Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի, խաղաղ ու ապահով կեանքի»․ Գարեգին Բ-ի ուղերձը

    Միայն միասնականութեամբ ի զօրու կը լինենք յաղթահարելու առկայ ճգնաժամը եւ փորձութիւնների մէջ տարուբերւող մեր երկիրն առաջնորդել դէպի յուսալի խաղաղ ու ապահով կեանքի հանգրւաններ։ Այս մասին ասւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որն երէկ՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացւող «Ապագայ հայկականը» նախաձեռնութեան առաջին համաժողովի ժամանակ ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Նաթան Արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։

  • Արգիշտի Քեարամեանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանին
    Արգիշտի Քեարամեանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանին

    Քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանն երէկ՝ ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։

  • Ամենայն Հայոց կաթողիկոսը հիւրընկալեց Եւրոխորհրդարանի պատւիրակութեանը
    Ամենայն Հայոց կաթողիկոսը հիւրընկալեց Եւրոխորհրդարանի պատւիրակութեանը

    Փետրւարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եւրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամաւորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամութեան խմբի համանախագահներ Սիլւի Գիեոմիի եւ Ֆրանսուա Ալֆոնսի գլխաւորած պատւիրակութեանը՝ ուղեկցութեամբ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպական գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանի։ 

  • Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին
    Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին

    Փետրւարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երեւանի տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։

  • Իրանը եղել եւ մնում է առանձնայատուկ գործընկեր. Երեւանում նշել են բարեկամ երկրի ազգային տօնը
    Իրանը եղել եւ մնում է առանձնայատուկ գործընկեր. Երեւանում նշել են բարեկամ երկրի ազգային տօնը

    Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները հիմնւած են բարիդրացիականութեան եւ փոխադարձ վստահութեան վրայ։ Մեզ համար Իրանը մինչ օրս եղել եւ մնում է առանձնայատուկ գործընկեր, ով իր հաւասարակշռւած քաղաքականութեամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանն ու կայունութեան ամրապնդմանը: Նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը` Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով Երեւանում կազմակերպւած պաշտօնական ընդունելութեան ժամանակ։ Տեղեկութիւնը յայտնում է ՀՀ կառավարութեան մամուլի ծառայութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։