Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը՝ անդրադառնալով 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերին ընդդէմ հայերի եւ յոյների, գրել է.
«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը՝ անդրադառնալով 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերին ընդդէմ հայերի եւ յոյների, գրել է.
«1955թ. այս օրերին՝ սեպտեմբերի 6-7-ին, Թուրքիայի Հանրապետութեան կենտրոնական Ստամբուլ եւ Իզմիր քաղաքներում պետութեան կողմից կազմակերպւած եւ հրահրւած թուրք ամբոխները յարձակւեցին ազգային փոքրամասնութեան կարգավիճակի հասած տեղաբնիկ հայ ու յոյն բնակչութեան եւ նրանց սեփականութիւնների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրայ: Սպանութիւններից, բռնաբարութիւններից, հրդեհներից ու աւերից սարսափած շատ յոյներ ու հայեր որոշեցին բռնել գաղթի ճանապարհը:
Ինչպէս ասում են իրենք՝ յոյները. «Կոստանդնուպոլիսը գրաււեց ոչ թէ 1453 թւականին, այլ 1955-ին»:
Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմ» անունը ստացած ցեղասպանական այս ակտը եւս մէկ անգամ առիթ է հասկանալու, թէ ինչպիսի ապագայ է սպասւում մեզ անզէն «խաղաղութեան պատրաստւելիս», – գրում է Գեղամեանը։
Յիշեցնենք, որ հայերի եւ յոյների դէմ ջարդարարութիւնը սկսւել է այն բանից յետոյ, երբ թուրքական պետական ռադիոն կեղծ ինֆորմացիա տարածես, իբր յոյները յարձակւել են Սալոնիկում գտնւող «թուրքերի հօր»՝ Աթաթուրքի տան վրայ, որից յետոյ գազազած ամբոխը, ակնյայտ ուղղորդմամբ, յարձակւում էր այն շինութիւնների եւ օբիեկտների վրայ, որտեղ խաչ էր արւած՝ մատնանշելով հայերին եւ յոյներին»։