Հա

Քաղաքական

09/09/2021 - 14:00

«ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան

Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Այսօր, սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամավորները գնացել են «Քանաքեռ-Զէյթուն» բժշկական կենտրոն՝ Արմէն Չարչեանին տեսակցութեան։

Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

«Շատ յստակ, հիմնաւոր փաստերով ե՛ւ փաստաբանները, ե՛ւ բժիշկները խօսել են, որ պրոֆեորի առողջական վիճակը իրօք անհամատեղելի է ընտրւած խափանման միջոցի՝ կալանաւորման հետ։ Սա պարզապէս այսօրւայ քաղաքական իշխանութեան կողմից խոշտանգում է, քաղաքական պատւէրով հետապնդում է ոչ միայն պրն․ Չարչեանի, այլ նաեւ մեր խմբակցութեան միւս պատգամաւորների ու նաեւ բազմաթիւ անհատների, աջակիցների նկատմամբ»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը արձանագրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների 10 տոկոսն այսօր ձերբակալւած է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թւում նաեւ Սահմանադրութեան կոպիտ եւ ակնյայտ ոտնահարմամբ։

«Սա է այսօրւայ իշխանութեան դիմագիծը, սա է այսօրւայ՝ ժողովրդավարական արժէքներից խօսող իշխանութեան կերպարը»,- եզրակացրեց Իշխան Սաղաթելեանը։

Դիտարկմանը, որ անգամ բժիշկների մասնագիտական հանրոյթը միահամուռ աջակցութիւն չյայտնեց պրոֆեսոր Չարչեանին, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց, որ մարդիկ ունեն խնդիր, որովհետեւ գիտեն՝ եթէ մէկը արտայայտւի, կարծիք յայտնի՝ ինչ ճնշումների է ենթարկւելու։

«Բազմաթիւ յարգարժան դոկտորներ, պրոֆեսորներ, մտաւորականներ, բժիշկներ իրենց կարծիքը արտայայտել են, բայց ամբողջ բժշկական հանրոյթը հանդէս չի եկել նման յայտարարութիւններով, որովհետեւ մարդիկ կաշկանդւած են, որովհետեւ գիտեն՝ այս իշխանութիւնը ինչ վերաբերմունք ունի ազատ խօսքի նկատմամբ»,- նկատեց նա։

Իհարկէ, այն մարդիկ, ովքեր համակերպւում են այս բոլոր ապօրինութիւններին, վերջին հաշւով՝ սրան մասնակից են դառնում՝ եզարկացրեց Իշխան Սաղաթելեանը։

«Առաջիկայում սպասւում են ՏԻՄ ընտրութիւններ եւ այսօրւայ իշխանութիւնը համատարած կերպով մեր հաւանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ».- ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Շարունակւում են հետապնդումները համայնքների ղեկավարների նկատմամբ, շարունակւում են ճնշումները, որպէսզի գործող, հեղինակութիւն ունեցող համայնքապետերը հրաժարական տան, որպէսզի իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակաւոր պաշտօնակատար, եւ այդ ուղղութեամբ փորձեն տեղական ընտրութիւններում հասնել յաջողութեան։ Որովհետեւ ակնյայտ է, որ հեղինակութիւն ունեցող շատ մարդիկ խուսափում են ՔՊ-ի ցուցակով առաջադրւել, այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որպէսզի ՏԻՄ ընտրութիւններում եւս կարողանան յաջողութեան հասնել։ Սա է այսօրւայ իշխանութիւնը, եւ ինչ կատարւում է մեր երկրում, մենք դրա հետ չենք կարող համակերպւել»,- նշեց նա։

Իշխան Սաղաթելեանը հաստատեց, որ Գորիսում երկու կուսակցութիւն դաշինք են կազմել եւ «Առուշանեան» դաշինքով մասնակցելու են ՏԻՄ ընտրութիւններին, ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանեանի թեկնածութիւնը։

Նա ասաց, որ տարբեր համայքններում ունեն տարբեր մօտեցումներ՝ տեղեր կան, որ հանդէս կը գան դաշինքով, տեղեր կան՝ առանձին․ բազմաթիւ համայնքներում Դաշնակցութիւնը հանդէս է գալու առանձին իր համամասնական ցուցակով։

«Այսինքն, եթէ մի տեղ կայ, որ կուսակցութիւններից մէկն է մասնակցում, չի նշանակում, որ տարաձայնութիւններ կան, պարզապէս, հաշւի առնելով տեղի կառոյցների կարծիքները, եկել ենք այդ եզրակացութեան»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը։

Նա փաստեց, որ ՏԻՄ-ի հետ կապւած տեղի են ունենում ակնյայտ ապօրինութիւններ, որին իրենք առաջկայում կանդրադառնան։

Իշխան Սաղաթելեանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանատների, այդ թւում նաեւ միջազգային կազմակերպութիւնների նամակով՝ դաշինքի անունից տեղեկացրել են, թէ ինչ է կատարւում Հայաստանում այս օրերին։

 

 

Յարակից լուրեր

  • «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին
    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան
    «Արցախի իրաւունքներից հրաժարումը հաւասարազօր է նոր դաւաճանութեան». Իշխան Սաղաթելեան

    ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը ԱԺ-ում.

  • «Թշնամին երկու ուղղութիւններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ». Իշխան Սաղաթելեան
    «Թշնամին երկու ուղղութիւններով կրակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ». Իշխան Սաղաթելեան

    Այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից, Արցախ չմեկնելը նաեւ յստակ վերաբերմունք էր Արցախի անկախութեանը: Տարօրինակ է, որ Արցախում էլ որեւէ լուրջ եւ էական միջոցառում կազմակերպւած չէր՝ անկախութեան տօնին նւիրւած։ Ըստ էութեան, սեպտեմբերի 2-ին գլխաւոր իրադարձութիւնը Դաշնակցութեան գրասենեակի բացումն էր Ստեփանակերտում, որին ներկայ էին Արցախի նախկին նախագահները, Արցախի ԱԳ նախարարը, որի ընթացքում նաեւ կարեւոր քաղաքական ուղերձներ հնչեցին:

  • «Յատուկ քննարկման առարկայ դարձաւ նաեւ Գիւմրիում սպասւելիք ՏԻՄ ընտրութիւններին մասնակցութեան խնդիրը». Իշխան Սաղաթելեան
    «Յատուկ քննարկման առարկայ դարձաւ նաեւ Գիւմրիում սպասւելիք ՏԻՄ ընտրութիւններին մասնակցութեան խնդիրը». Իշխան Սաղաթելեան

    Երէկ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառոյցի ներկայացուցիչների եւ համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական եւ այլ մի շարք կարեւոր հարցեր, լսեցինք գիւմրեցիների մտահոգութիւններն ու առաջարկները՝ ստեղծւած ճգնաժամի հանգուցալուծման վերաբերեալ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։