Հա

Քաղաքական

09/09/2021 - 14:00

«ՏԻՄ-ի հետ կաւպած տեղի են ունենում ապօրինութիւններ»․ Իշխան Սաղաթելեան

Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Այսօր, սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցութեան պատգամավորները գնացել են «Քանաքեռ-Զէյթուն» բժշկական կենտրոն՝ Արմէն Չարչեանին տեսակցութեան։

Երէկ պրոֆեսոր Չարչեանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնւում է հիւանդանոցում եւ մենք մեր խմբակցութեան մի քանի պատգամաւորներով եկել ենք տեսակցութեան մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականօրէն ծանօթանալու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հիւանդանոցի առջեւ լրագրողների հետ զրոյցում։

«Շատ յստակ, հիմնաւոր փաստերով ե՛ւ փաստաբանները, ե՛ւ բժիշկները խօսել են, որ պրոֆեորի առողջական վիճակը իրօք անհամատեղելի է ընտրւած խափանման միջոցի՝ կալանաւորման հետ։ Սա պարզապէս այսօրւայ քաղաքական իշխանութեան կողմից խոշտանգում է, քաղաքական պատւէրով հետապնդում է ոչ միայն պրն․ Չարչեանի, այլ նաեւ մեր խմբակցութեան միւս պատգամաւորների ու նաեւ բազմաթիւ անհատների, աջակիցների նկատմամբ»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը արձանագրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների 10 տոկոսն այսօր ձերբակալւած է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թւում նաեւ Սահմանադրութեան կոպիտ եւ ակնյայտ ոտնահարմամբ։

«Սա է այսօրւայ իշխանութեան դիմագիծը, սա է այսօրւայ՝ ժողովրդավարական արժէքներից խօսող իշխանութեան կերպարը»,- եզրակացրեց Իշխան Սաղաթելեանը։

Դիտարկմանը, որ անգամ բժիշկների մասնագիտական հանրոյթը միահամուռ աջակցութիւն չյայտնեց պրոֆեսոր Չարչեանին, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց, որ մարդիկ ունեն խնդիր, որովհետեւ գիտեն՝ եթէ մէկը արտայայտւի, կարծիք յայտնի՝ ինչ ճնշումների է ենթարկւելու։

«Բազմաթիւ յարգարժան դոկտորներ, պրոֆեսորներ, մտաւորականներ, բժիշկներ իրենց կարծիքը արտայայտել են, բայց ամբողջ բժշկական հանրոյթը հանդէս չի եկել նման յայտարարութիւններով, որովհետեւ մարդիկ կաշկանդւած են, որովհետեւ գիտեն՝ այս իշխանութիւնը ինչ վերաբերմունք ունի ազատ խօսքի նկատմամբ»,- նկատեց նա։

Իհարկէ, այն մարդիկ, ովքեր համակերպւում են այս բոլոր ապօրինութիւններին, վերջին հաշւով՝ սրան մասնակից են դառնում՝ եզարկացրեց Իշխան Սաղաթելեանը։

«Առաջիկայում սպասւում են ՏԻՄ ընտրութիւններ եւ այսօրւայ իշխանութիւնը համատարած կերպով մեր հաւանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ».- ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Շարունակւում են հետապնդումները համայնքների ղեկավարների նկատմամբ, շարունակւում են ճնշումները, որպէսզի գործող, հեղինակութիւն ունեցող համայնքապետերը հրաժարական տան, որպէսզի իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակաւոր պաշտօնակատար, եւ այդ ուղղութեամբ փորձեն տեղական ընտրութիւններում հասնել յաջողութեան։ Որովհետեւ ակնյայտ է, որ հեղինակութիւն ունեցող շատ մարդիկ խուսափում են ՔՊ-ի ցուցակով առաջադրւել, այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որպէսզի ՏԻՄ ընտրութիւններում եւս կարողանան յաջողութեան հասնել։ Սա է այսօրւայ իշխանութիւնը, եւ ինչ կատարւում է մեր երկրում, մենք դրա հետ չենք կարող համակերպւել»,- նշեց նա։

Իշխան Սաղաթելեանը հաստատեց, որ Գորիսում երկու կուսակցութիւն դաշինք են կազմել եւ «Առուշանեան» դաշինքով մասնակցելու են ՏԻՄ ընտրութիւններին, ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանեանի թեկնածութիւնը։

Նա ասաց, որ տարբեր համայքններում ունեն տարբեր մօտեցումներ՝ տեղեր կան, որ հանդէս կը գան դաշինքով, տեղեր կան՝ առանձին․ բազմաթիւ համայնքներում Դաշնակցութիւնը հանդէս է գալու առանձին իր համամասնական ցուցակով։

«Այսինքն, եթէ մի տեղ կայ, որ կուսակցութիւններից մէկն է մասնակցում, չի նշանակում, որ տարաձայնութիւններ կան, պարզապէս, հաշւի առնելով տեղի կառոյցների կարծիքները, եկել ենք այդ եզրակացութեան»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը։

Նա փաստեց, որ ՏԻՄ-ի հետ կապւած տեղի են ունենում ակնյայտ ապօրինութիւններ, որին իրենք առաջկայում կանդրադառնան։

Իշխան Սաղաթելեանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանատների, այդ թւում նաեւ միջազգային կազմակերպութիւնների նամակով՝ դաշինքի անունից տեղեկացրել են, թէ ինչ է կատարւում Հայաստանում այս օրերին։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։