Հա

Քաղաքական

12/09/2021 - 11:40

«Ի՞նչը չէր կարող անել պաշտօնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը». Տիգրան Աբրահամեան

Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի փոփոխութիւնը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինւած ուժերի վրայ դրւող նոր խնդիրների տրամաբանութեան մէջ։

«alikonline.ir» - Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի փոփոխութիւնը, դրա դրդապատճառները փորձում եմ փնտրել զինւած ուժերի վրայ դրւող նոր խնդիրների տրամաբանութեան մէջ։

Սա, իհարկէ, այն պարագայում, եթէ այս փոփոխութիւնը իռացիոնալ դաշտում չէ։

Ի՞նչը չէր կարող անել պաշտօնաթող ՊԲ հրամանատարը, որն ունակ է անել նորանշանակը։

Նաեւ անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչո՞ւ զբաղեցրած պաշտօնից հեռացաւ Միքայէլ Արզումանեանը՝ պաշտօնական առաջընթացի՞, թէ՞ անբաւարար արդիւնքների համար։

Միգուցէ ուղղակի յոգնել էր եւ նպատակայարմար չհամարեց իր հետագայ ծառայութիւնը։

Այսպիսի ծանր փուլերում անհատների դերը կարեւոր է, սակայն շատ աւելի կարեւոր է հասկանալ, թէ ինչ խնդիր է դրւած Արցախի պաշտպանութեան բանակի առաջ, ինչ ձեւով է ապահովելու խնդիրների կատարումը եւ միայն այս համատեքստում գնահատել ՊԲ նոր հրամանատարի հնարաւորութիւնները եւ նախորդի ազատումը։

Անկախ Միքայէլ Արզումանեանի եւ Կամօ Վարդանեանի նկատմամբ հանրային տարբեր գնահատականներից, մի բան պէտք է արձանագրենք։

Գեներալ Արզումանեանը պատերազմի ծանր փուլում ստանձնեց ՊԲ հրամանատարի առաքելութիւնը, լրիւ այլ հարթութեան մէջ, մէկ այլ բարդ իրավիճակում էլ Կամօ Վարդանեանը ստանձնում է վերակազմաւորման մէջ գտնւող ՊԲ-ի հրամանատարութիւնը։

ՊԲ մարտունակութիւնը պէտք է ոչ միայն վերականգնել, այլ որակական առումով նոր՝ աւելի բարձր մակարդակի հասցնել. սա պէտք է լինի ցանկացած հրամանատարի առաքելութիւնը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։