Հա

Քաղաքական

13/09/2021 - 11:40

«ԱԱԾ-ն իր յայտարարութիւնում ամբողջութեամբ օգտագործում է ադրբեջանական տերմինաբանութիւն». Արծւիկ Մինասեան

Նաորդ օրերին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապօրինի գործողութիւններին եւ, ցաւօք սրտի, մեր իշխանութիւնների կրաւորական եւ ոչ մի բացատրութիւն չտւող կեցւածքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ այսօրւայ նիստի մեկնարկին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը եւ շեշտեց, որ ԱԱԾ յայտարարութիւնը չի բխում ՀՀ շահերից եւ ոչինչ չի ասում:

«alikonline.ir» - Նախորդ օրերին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապօրինի գործողութիւններին եւ, ցաւօք սրտի, մեր իշխանութիւնների կրաւորական եւ ոչ մի բացատրութիւն չտւող կեցւածքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ այսօրւայ նիստի մեկնարկին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը եւ շեշտեց, որ ԱԱԾ յայտարարութիւնը չի բխում ՀՀ շահերից եւ ոչինչ չի ասում: Գրում է News.am-ը:

Մինասեանը, նկատելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցութիւնը պահանջում է գտնել ձեւաչափ հարցի վերաբերեալ քննարկում կազմակերպելու համար:

«Հասարակութիւնը պէտք է հասկանայ, թէ ինչ է կատարւում՝ մանաւանդ, որ ԱԱԾ յայտարարութիւնն արդէն ամբողջական օգտագործւում է ադրբեջանական տերմինաբանութիւն»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Արծւիկ Մինասեանն առաջարկեց, որ այդ հարցով ԱԺ լսումներին ոչ միայն ԱԱԾ-ի, այլեւ ՊՆ-ի, դատախազութեան եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ լինեն, քանի որ առերեւոյթ յանցագործութիւն է կատարւել ադրբեջանցիների կողմից, եւ նրանք գանձումներ են անում վարորդներից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։