Հա

Քաղաքական

13/09/2021 - 13:15

«Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղութիւնը պատկերացնում են առանց Հայաստանի». Վարուժան Գեղամեան

Սիւնիքում երէկւանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժւելու համար։

«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Սիւնիքում երէկւանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժւելու համար։

Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական եւ այլ ճանապարհներով նւաճել Սիւնիքը եւ սա այդ ճանապարհներից մէկն է։ Իրենք խաղաղութիւնը պատկերացնում են առանց Հայաստանի։

Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութիւնը։ Սիւնիք, Տաւուշ, Արարատ, Երեւան. սրանք այլեւս իրական վտանգներ են։

Հետեւաբար Հայաստանում ընդդիմութեան եւ ցանկացած սթափ, հայրենասէր ու նախաձեռնող մարդու համար կայ ու պէտք է լինի միայն մէկ օրակարգ. հեռացնել թուրքամէտ իշխանութեանը։ Ցանկացած այլ գործ ի սկզբանէ դատապարտւած է պարտութեան, եթէ նպատակ չունի վերջնարդիւնքում հեռացնել կապիտուլեանտին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։