Հա

Քաղաքական

13/09/2021 - 13:20

«Իրանական բեռնատարները դադարելու են ՀՀ տարածքը որպէս տարանցիկ ուղի օգտագործել». Նայիրի Յոխիկեան

Երկու օր շարունակ գրւում է Սիւնիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակէտ դնելու եւ իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։ Իմ հանդիպած բոլոր վերլուծութիւններում շեշտը դրւում է զգացմունքային հարցի վրայ՝ թշնամին մտել է մեր տարածք եւ ցինիկաբար է վարւում, ուզում է գրաւել Սիւնիքը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է մեդիա փորձագէտ Նայիրի Յոխիկեանը:

«alikonline.ir» - Երկու օր շարունակ գրւում է Սիւնիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակէտ դնելու եւ իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։ Իմ հանդիպած բոլոր վերլուծութիւններում շեշտը դրւում է զգացմունքային հարցի վրայ՝ թշնամին մտել է մեր տարածք եւ ցինիկաբար է վարւում, ուզում է գրաւել Սիւնիքը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է մեդիա փորձագէտ Նայիրի Յոխիկեանը:

«Իրականում Ադրբեջանը այս գործողութեամբ կարեւոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերութեան անկումը։

Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպէս տարանցիկ ուղի օգտագործել, նաեւ զգալի կը կնւազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահաւէտ չի լինի իրանցիների համար։ Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրութիւնների նւազման ինչպէս իրանական բիզնեսի, այնպէս էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապէս Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։ Այլ կերպ ասած՝ չկայ բիզնես շահ, չկայ քաղաքական բարենպաստ պայման։

Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի եւս մէկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։

Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սիւնիքի մարզով միանալ Նախիջեւանին եւ Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկայ յաւելեալ ռեսուրսների խնայում։

Հայաստանի քաղաքական իշխանութեան ներկայ ապիկարութեան ու տգիտութեան պայմաններում մենք աւելի արագ քայլերով ենք գնում դրան։ Այնինչ կան յստակ եւ պարզ գործողութիւններ, որոնք անելու դէպքում Հայաստանը կարող է արագ եւ ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործօն։ Բայց դէ տգէտները դա չեն հասկանայ, նրանց համար կարեւորը ասֆալտն է»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։