Հա

Քաղաքական

14/09/2021 - 11:30

«Ադրբեջանցիները նպատակ ունեն ստիպել ՀՀ-ին ընդունել կապիտուլեացիոն երկրորդ պայմանագիրը». Բագրատ Եսայեան

Մենք ասում էինք, որ Նիկոլը դաւաճան է, գաղտնի պայմանաւորւածութիւններ է ձեռք բերել նոյեմբերի 9-ին, հետագայում դա զարգացւել է 2021-ի յունւարի 11-ին: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայեանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրէից Գորիս-Կապան ճանապարհահատւածում ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ որոշակի գումար գանձում:

«alikonline.ir» - Մենք ասում էինք, որ Նիկոլը դաւաճան է, գաղտնի պայմանաւորւածութիւններ է ձեռք բերել նոյեմբերի 9-ին, հետագայում դա զարգացւել է 2021-ի յունւարի 11-ին: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայեանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրէից Գորիս-Կապան ճանապարհահատւածում ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ որոշակի գումար գանձում:

«Կարող էք կարդալ յունւարի 11-ի յայտարարութեան 4-րդ կէտը, որտեղ յստակ գրւում է, որ կոմունիկացիաների, աւտոճանապարհների այն հատւածները, որոնք անցնում են Ադրբեջանի կամ Հայաստանի սահմանների ներսում, ռեժիմը սահմանում են այդ երկրները: Նոյեմբերի 9-ին, չնայած յայտարարութեանը, որ զօրքը կանգնում է այն կէտում, որտեղ գտնւում է յայտարարութիւնը ստորագրելու պահին, այդ կէտը չի պահել, բանաւոր պայմանաւորւածութեան համաձայն զօրքին հրաման է տրւել նահանջել մինչեւ ԽՍՀՄ-ի ժամանակւած Հայաստանի վարչական սահմանը: Այն ժամանակ պետական սահման չի եղել եւ որեւէ մէկը չի կարող ասել, թէ որն էր Հայաստանի պետական սահմանը: Անկախացման պահին այդպիսի սահման չի եղել: Դրանից յետոյ, երբ արդէն ադրբեջանցի զինւորները կանգնեցին ստրատեգիական բարձունքների վրայ, կանգնեցին ճանապարհի միւս կողմում, դրանից յետոյ արդէն յունւարի 11-ին կնքւում է այս համաձայնութիւնը, որտեղ շարունակւում է այս գիծը»,- ասաց նա:

Բագարտ Եսայեանի խօսքով, դրանից յետոյ արւում է հողատուի միւս յայտարարութիւնը կառավարութեան նիստի ժամանակ, որ հայկական բնակավայրերի անունների փոխարէն սկսեց օգտագործել ադրբեջանական անուններ: «Սրանք հետեւողական քայլեր են. Ալիեւի հետ ձեռք ձեռքի տւած հետեւողականօրէն նա սահմանում է, որ այդ ճանապարհն արդէն անցել է Ադրբեջանի վերահսկողութեան եւ Ադրբեջանն է որոշում այն ռեժիմը, որով այդ ճանապարհով պէտք է անցնեն: Հայկական բեռնատարների համար դեռեւս ռեժիմ չի սահմանւել, բայց քանի որ իրենք նպատակ ունեն ստիպել Հայաստանին ընդունել կապիտուլեացիոն երկրորդ պայմանագիրը, նրանք փորձում են խափանել Հայաստան-Իրան հաղորդակցութեան ուղիների անխափան գործունէութիւնը, դրա փոխարէն պարտադրելով բացել Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանները: Սա նոր ծրագիր չէ: Սա հողատուների աւագ սերնդի գծած, պլանաւորած ճանապարհն է»,- ասաց նա:

Մեղրին տալիս էին 1997 թւականին՝ առաջին նախագահի օրօք. նշեց Բագրատ Եսայեանը:

«Այդ ծրագիրը, որ գծւել էր 1997-ին, յաջողացրեցին իրականացնել 2018-ին՝ հողատուների եւ բարոյական որեւէ արժէքից զուրկ անհայրենիք զանգւածին իշխանութեան բերելով: 1998 թւականին այդ չարքի հրաժարականից յետոյ, ով մեր երկիրը ղեկավարեց 8 տարի, Վազգէն Սարգսեանը ՀՀՇ-ական շրջանակներում համարւում էր թիւ մէկ դաւաճանը, որը դաւաճանեց Լեւոնին, դաւաճանեց ՀՀՇ-ի գործին: Առաջին շահագրգիռը ՀՀՇ-ն էր հոկտեմբերի 27-ը կազմակերպելու, երկրորդ շահագրգիռը, իհարկէ, թուրքերն ու ադրբեջանցիներն էին»,- ասաց նա:

Բագրատ Եսայեանի խօսքով, իշխանութիւնը ունի յստակ ծրագիր, ըստ որի մենք չունենք Արցախ, որ այդ ճանապարհը Ադրբեջանինն է, այդ գիւղերը ադրբեջանական են: «Նրանք հետեւողականօրէն տանում են այն գիծը, որ մենք պէտք է ՀՀ անկախութիւնը պատկերացնենք 29,8 հազար քառակուսի կլիոմտերի սահմաններում: Սա է իրենց իդէալը»,- ընդգծեց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։