Հա

Քաղաքական

14/09/2021 - 13:20

«Այն, ինչ անում է իշխանութիւնը ոչ միայն իր պարտականութիւնից շեղւել է, այլ նաեւ օրակարգից». Մինասեան

Ազգային ժողովում իշխանութիւնն ու ընդդիմութիւնն ընդհանուր յայտարարի են եկել Սիւնիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրէնի, ԱԳ նախարարի, գլխաւոր դատախազի, ՊԵԿ նախագահի եւ պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցութեամբ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։ 

«alikonline.ir» - Ազգային ժողովում իշխանութիւնն ու ընդդիմութիւնն ընդհանուր յայտարարի են եկել Սիւնիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրէնի, ԱԳ նախարարի, գլխաւոր դատախազի, ՊԵԿ նախագահի եւ պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցութեամբ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Երէկ մենք «Հայաստան» խմբակցութեան անունից գրութիւնն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարեւորութիւնը, հրատապութիւնը եւ հարցերի մի խումբ, որոնք վերաբերում է անվտանգութեանը, պաշտպանւածութեանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրաւունքների խախտումներին եւ առաջարկել ենք, որ ներկայ գտնւեն առաջին դէմքերի մակարդակով պաշտպանութեան նախարարը, ԱԳ նախարարը ԱԱԾ տնօրէնը, գլխաւոր դատախազը, մարդու իրաւունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարեւոր է, որ մենք լիարժէքօրէն ստանանք տեղեկատւութիւն: Հնարաւոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,- ասաց նա՝ յաւելելով, որ ըստ էութեան, այդ տարածքում մենք կորցրել ենք Հայաստանի ինքնիշխանութիւնը:

Արծւիկ Մինասեանը տեղեկացրեց, որ իրենց գրութեանը ԱԺ ղեկավարութեան կողմից ընթացք է տրւել, որոշւել է, որ լինելու է փակ քննարկում, փորձելու են անել այնպէս, որ առաջին դէմքերը ներկայ լինեն քննարկմանը»,- ասաց նա:

Պատգամաւորի փոխանցմամբ՝ այժմ քննարկւում է քննարկումը կազմակերպելու օրւայ եւ ժամի հարցը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։