Հա

Քաղաքական

15/09/2021 - 10:00

«Անբարոյականութեան շքերթը շարունակւում եւ խփում է նոր ռեկորդներ». Աւետիք Իշխանեան

Այս վերջին երեք տարիների ընթացքում, թւում էր թէ այլեւս ոչնչի վրայ չի կարելի զարմանալ։ Բայց անբարոյականութեան շքերթը շարունակւում եւ խփում է նոր ռեկորդներ, ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«alikonline.ir» - Այս վերջին երեք տարիների ընթացքում, թւում էր թէ այլեւս ոչնչի վրայ չի կարելի զարմանալ։ Բայց անբարոյականութեան շքերթը շարունակւում եւ խփում է նոր ռեկորդներ, ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«ԱԺ նախագահը մեր գերիների տառապանքի փաստերը համարում է «հնարւած տեսարաններ», ՔՊ-ական, Աբաջեանի պապիկ կեղծած խաբեբան, Հայաստանի տարածքները համարում է ադրբեջանական։

Եւ այս ամէնը մենք հանդուրժում ենք։ Այո՛, հանդուրժում ենք, հատուկենտ զայրացած գրառումներն ու ելոյթները ոչինչ են, չկայ համաժողովրդական ընդվզում։ Եւ ուրեմն, նրանք «ճիշտ» են, քանի որ մենք կորցրել ենք մեր եւ ազգային, եւ մարդկային արժանապատւութիւնը։

Երիցս ճիշտ է մեր թշնամի երկրի նախագահը։ Ո՞ր երկիրը չէր նւաստացնի եւ նւաճի իրեն թշնամի պետութիւնը, որի ղեկավարներն իր դաշնակիցներն են, իսկ ժողովուրդը հպատակ՝ իր ողորմելի իշխանութեանը։ Այդ նոյն ժողովուրդը, որը չընդվզեց հայրենիքի կորստից յետոյ, հաւանութիւն տւեց ստին ու կեղծիքին, մասնակից լինելով անբարոյականութեան շքերթին»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։