Հա

Քաղաքական

15/09/2021 - 11:40

«Հայկական անվտանգային համակարգն այլեւս չի կարող լոկալ բնոյթի լինել». Մելիք-Շահնազարեան

Իրավիճակը, որում յայտնւել են հայկական պետութիւնները եւ ընդհանրապէս մեր տարածաշրջանը, ստիպում է, որպէսզի անվտանգութիւն ապահովելու հարցում Հայաստանի հաշւարկներն առաւել քան ճշգրիտ լինեն:

«alikonline.ir» - Իրավիճակը, որում յայտնւել են հայկական պետութիւնները եւ ընդհանրապէս մեր տարածաշրջանը, ստիպում է, որպէսզի անվտանգութիւն ապահովելու հարցում Հայաստանի հաշւարկներն առաւել քան ճշգրիտ լինեն, ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

«Դրանք չեն կարող սահմանափակւել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողութիւնների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թէ շատ ընդունելի լուծումների որոնումով։

Այդ հաշւարկն իրականում իր մեջ պէտք է ներառի Միջին Ասիայից մինչեւ Մերձաւոր Արեւելք, Պարսից ծոցից մինչ Սեւ ծովի աւազան եւ Եւրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։ Ասել է թէ հայկական անվտանգային համակարգն այլեւս չի կարող լոկալ բնոյթի լինել։ Այն պէտք է դառնայ աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշւարկւած մասնակցութեան պրոդուկտ։

Միայն այդ դէպքում կարելի կը լինի յուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտէրութեան ռազմական պոտենցիալ կարող է ծառայել հայկական երկու պետութիւնների անվտանգութեան համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտւած են ձախողման, իսկ լաւագոյն դէպքում՝ ընդամէնը մեծ տերութիւնների ձեռքում մանրադրամ լինելուն»,- նշել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։