Հա

Քաղաքական

15/09/2021 - 13:25

Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հաւաքը՝ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հաւաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Նիստի ընթացքում քննարկւել են տեղի ունեցող իրադարձութիւնները, երկրի առաջ կանգնած մարտահրաւէրները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հաւաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Նիստի ընթացքում քննարկւել են տեղի ունեցող իրադարձութիւնները, երկրի առաջ կանգնած մարտահրաւէրները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարեանը յանձնարարականներ է տւել՝ մեծացնել հանրային ակտիւութիւնը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրութեան ուշադրութիւնը սեւեռել խնդիրների վրայ, աւելի ակտիւացնել աշխատանքները Դաշինքի եւ հանրութեան միջեւ, ստեղծել կազմակերպչական էլ աւելի արդիւնաւէտ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։

Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանութեան օր առաջ հեռացմանը եւ իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ «Հայաստան» դաշինքի առաքելութիւնը։

 

Յարակից լուրեր

  • «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան
    «Սենեակային ընդդիմութիւն չենք եւ առաջիկայում կունենանք մեծ հանրահաւաք»․ Իշխան Սաղաթելեան

    Մենք մեր անցեալով եւ գործունէութեամբ ցոյց ենք տւել, որ սենեակային ընդդիմութիւն չենք եւ քննարկումներով չենք բաւարարւելու, բայց այս ամբողջ պրոցեսը պէտք է հասունացնենք եւ առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահաւաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց յաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրութեան դրսեւորումների մասին։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    «Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնյայտ ապօրինի կալանաւորւած պատգամաւոր Արթուր Սարգսեանն օրերս ազատ է արձակւել։ Երէկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Արթուր Սարգսեանը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը
    «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը

    «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելութիւնները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։