Հա

Քաղաքական

16/09/2021 - 11:40

«Չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի». Արտակ Զաքարեան

Երէկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանաւոր պայմանաւորւել է, այսպէս կոչւած սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանաւոր, որովհետեւ այդ մասին երբեւէ խօսք չի եղել արցախեան կարգաւորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկայ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլեացիոն յայտարարութեան մէջ։ Այդ մասին ակնարկ չկայ նաեւ 2021թ. յունւարի 11-ի եռակողմ յայտարարութեան մէջ։

«alikonline.ir» - ՀՀԿ-ական, Պաշտպանութեան նապկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երէկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանաւոր պայմանաւորւել է, այսպէս կոչւած սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանաւոր, որովհետեւ այդ մասին երբեւէ խօսք չի եղել արցախեան կարգաւորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկայ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլեացիոն յայտարարութեան մէջ։ Այդ մասին ակնարկ չկայ նաեւ 2021թ. յունւարի 11-ի եռակողմ յայտարարութեան մէջ։

Կոմունիկացիաների բացումը դեռեւս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետութիւնը, երբ կամենայ, որտեղ կամենայ պէտք է տեղակայի իր ուժային կառոյցները, եւ վորահսկողութեան տակ առնի իրեն յարմար ճանապարհներն ու տարածքները։

Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման եւ սահմանագծման արդիւնքում։ Քանի դեռ այն արւած չէ, որեւէ մէկը, այդ թւում նաեւ Նիկոլը, իրաւունք չունի որեւէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմէական կամ մոնղոլ-թաթարական։

2020թ. նոյեմբերի 10-ի յայտարարութեան մէջ (բացառութեամբ Աղդամի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների) յստակ գրւած է, որ կողմերի զօրքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնւում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. յունւարի 11-ի յայտարարութեան) հետագայ սահմանազտման աշխատանքների արդիւնքում եւ միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական յանձնաժողովները համաձայնւել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչեւ սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զօրքերը նաեւ Կովսականի եւ Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դէպի Հայաստան։

Ո՞վ է թոյլ տւել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպէս անփոյթ եւ թշնամաբար վերաբերւել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկէ ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ եւ խճճւած մարդկանց։

Երէկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրէնքի իմաստն ու բովանդակութիւնը, փորձելով իր նենգ բնաւորութեան համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրայ։ Կապիտուլեանտի կողմից շարունակ կրկնւող կեղծ պնդումները թութակի պէս կրկնում են նաեւ նրա թիմի որոշ անդամները:

Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆէյք նիւզի» դասական օրինակ է, որովհետեւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրէնքը ընդունւել է ոչ թէ 2010թ.-ին (Սերժ Սարգսեանի օրօք), այլ դեռես 1995թ.-ին (Լեւոն Տէր-Պետրոսեանի օրօք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրեւ թէ «նախկինների» (ՀՀԿ) օրօք է որոշւել Ադրբեջանի հետ պետական սահմանը։

Իրականութիւնն այն է, որ ՀՀ-ն 1995թ.-ին ընդունւած եւ 2010թ.-ին արւած փոփոխութիւններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետեւ այդ օրէնքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպէս յուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրւում եւ նկարագրւում է ոչ թէ երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գիւղ) միջեւ:

Իսկ պետական սահմանի վերաբերեալ գործում է «Պետական սահմանի մասին» օրէնքը, որն ընդունւել է 2001թ.: Այս օրէնքում ասւում է. «Պետական սահմանը որոշւում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրէնքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարւում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրէնքով:

Անկախութիւնից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երէկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին՝ պաշտօնական մակարդակով արւած յանցաւոր կեղծիք է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։