Հա

Քաղաքական

17/09/2021 - 13:50

«Պատիւ ունեմ»-ը պարգեւավճարների գումարը կուղղի պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը

ՀՀ Ազգային ժողովում կրկին պարգեւավճարներ են բաժանւել. «Պատիւ ունեմ» խմբակցութիւնն այս թեմայի վերաբերեալ յայտարարութեամբ է հանդէս եկել։ 

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովում կրկին պարգեւավճարներ են բաժանւել. «Պատիւ ունեմ» խմբակցութիւնն այս թեմայի վերաբերեալ յայտարարութեամբ է հանդէս եկել։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախութեան 30-ամեակի առթիւ ՀՀ ԱԺ բոլոր պատգամաւորները ստացել են միանւագ դրամական պարգեւատրում: 

Արցախեան վերջին պատերազմի հետեւանքով՝

- զոհւել են հազարաւոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,

- հազարաւոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակեալ բժշկական օգնութեան,

- տասնեակ հազարաւոր տեղահանւածներ, չունենալով մշտական տանիք եւ կայուն ապրուստի միջոց, ապաւինում են պետութեան միջոցներից եւ այլ աղբիւրներից ստացւող սոցիալական օգնութիւններին,

- ինչպէս նաեւ առկայ են բազմաթիւ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշւի առնելով այս ամէնը՝ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամաւորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգեւավճարներ, ապրել սովորական կեանքով, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիւ ունեմ» խմբակցութիւնը յայտարարում է, որ փոխանցւած պարգեւավճարները ուղղւելու են վերը նշւած սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասւած է յայտարարութիւնում։

 

Յարակից լուրեր

  • Համագործակցել՝ ոչ հայանպաստ օրակարգերի եւ պայմանաւորւածութիւնների խափանման նպատակով․ Երեւանում հանդիպել են «Պատիւ ունեմ»-ի եւ Արցախի ընդդիմադիր խմբակցութիւնների ներկայացուցիչները
    Համագործակցել՝ ոչ հայանպաստ օրակարգերի եւ պայմանաւորւածութիւնների խափանման նպատակով․ Երեւանում հանդիպել են «Պատիւ ունեմ»-ի եւ Արցախի ընդդիմադիր խմբակցութիւնների ներկայացուցիչները

    Հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը եւ խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը Երեւանում հանդիպել են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Մելքումեանին, «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանին եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանին: 

  • ««Հայաստան» դաշինքում դեռ որոշում չունեն՝ ինչպէս տնօրինել անկախութեան 30-ամեակին ստացած պարգեւավճարները». «Հրապարակ»
    ««Հայաստան» դաշինքում դեռ որոշում չունեն՝ ինչպէս տնօրինել անկախութեան 30-ամեակին ստացած պարգեւավճարները». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպէս տնօրինել անկախութեան 30-ամեակին ԱԺ նախագահութիւնից ստացած պարգեւավճարները։

  • «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին
    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

    «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

  • «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց
    «Անկախութեան օրւայ պարգեւավճարից «Հայաստան» խմբակցութիւնը չի օգտւելու»․ Ի․ Սաղաթելեանը երկու յայտարարութիւն արեց

    ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց:

    «alikonline.ir» - ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ԱԺ-ում՝ ճեպազրոյցների ժամին երկու կարեւոր յայտարարութիւն արեց. յայտնում է Yerkir.am-ը։

    Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։

    «Մեր երկրում անվտանգութեան ճգնաժամը յաղթահարւած չէ եւ ունենում է նորանոր դրսեւորումներ, շաբաթւայ կարեւոր եւ գլխաւոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական եւ ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակէտի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապէս յետոյ մենք յայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրէնն ու Պաշտպանութեան նախարարը գան ԱԺ, տեղի ունենայ փակ նիստ եւ այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը աւարտւում է, եւ, չնայած կար համաձայնութիւն իշխող խմբակցութեան եւ ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,- արձանագրեց Իշխան Սաղաթելեանը։

    Նրա համոզմամբ՝ իշխանութիւնները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան շահերը, եւ ստեղծւած իրավիճակում հարցի լուծման փոխարէն յայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դաւաճանութեան դասական օրինակ է։

    Իշխան Սաղաթելեանի երկրորդ յայտարարութիւնը վերաբերում էր ՀՀ անկախութեան օրւայ առիթով ԱԺ պարգեւավճարներին, որից ԱԺ շատ պատգամաւորներ ստացել են, բայց «Հայաստան» խմբակցութիւնը հրաժարւում է այն ստանալ։

    «Քիչ առաջ, առանց մեր իմացութեան, ԱԺ պատգամաւորները, այդ թւում նաեւ ընդդիմադիր, ստացել են պարգեւավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախութեան տօնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից յայտարարում ենք, որ այդ պարգեւավճարներից մենք չենք օգտւելու։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10000-ից աւելի վիրաւորներ, հաշմանդամներ, եւ այս իրավիճակում շարունակում են պետական պաշտօնեաները, այդ թւում՝ ԱԺ-ի պատգամաւորները, ստանալ պարգեւավճար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

    Նա նշեց, որ, հաւատարիմ մնալով նախընտրական ծրագրին եւ նախընթաց ժամանակահատւածում արւած յայտարարութիւններին, այդ գումարից իրենք չեն օգտւելու, կա՛մ կե վերադարձնեն պետական բիւջէ, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որեւէ ծրագիր։

    «Մենք պատրաստւում ենք պարգեւատրման ինստիտուտի հետ կապւած բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարւում է՝ առանց չափորոշիչների պարգեւատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

     

  • «Օգոստոսի 24-ը դառնալու է ԱԺ պատմութեան ամենաամօթալի էջերից մէկը»․ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների յայտարարութիւնը
    «Օգոստոսի 24-ը դառնալու է ԱԺ պատմութեան ամենաամօթալի էջերից մէկը»․ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների յայտարարութիւնը

    «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութիւնները յայտարարութիւն են տարածել օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած դէպքերի կապակցութեամբ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։