Հա

Քաղաքական

18/09/2021 - 11:55

«Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

«alikonline.ir» - ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

«Նիկոլ Փաշինեանի՝ ԱԺ-ում կատարած յայտարարութիւնը բեռնափոխադրումների հետ կապւած, միանշանակ բացասաբար է ազդելու Իրանի վերաբերմունքի վրայ հայ-իրանական յարաբերութիւններին տնտեսական կտրւածքով»,- ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինեանի յայտարարութիւնը, որ ինքն Ադրբեջանի հետ պայմանաւորւել է միայն տեղական բեռնափոխադրումների անվտանգութեան մասին, օտարերկրեայ բեռնափոխադրումներին դա չի վերաբերել։

Արամ Շահնազարեանի համոզմամբ, այս յայտարարութիւնները ստւերելու են այն բոլոր նախագծերը, որոնք նախատեսւում էին դեռ նախորդ իշխանութիւնների օրօք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ ճանապարհ դէպի Հիւսիս Իրանի համար՝ Իրանը եւս հետաքրքրւած էր այդ նախագծերով, հայ-իրանական երկաթգիծը, Հիւսիս-Հարաւ ճանապարհը, որը պէտք է որպէս այլընտրանք օգտագործւէր Իրանին դէպի Հիւսիս Վրաստանի վրայով Ռուսաստան, Սեւ ծով եւ եւրոպական երկրներ գնալու համար, ստւեր է նետւելու այդ բոլորի վրայ։

Բացի այդ յայտարարութիւններից, Արամ Շահնազարեանի համոզմամբ, հայ-իրանական յարաբերութիւններին մեծ հարւած հասցրեց ՀՀ անորոշ քաղաքականութիւնը, Հայաստանի դեսպանատան բացումը Իսրայէլում, հայ-իսրայէլական յարաբերութիւնների կտրուկ բարելաւումը։

«Հիմա այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի հարաւային շրջաններում, որոշակիօրէն Սիւնիքում, Մեղրու միջանցք կոչւածը, այն յաւակնութիւնները, որն Ադրբեջանը ունի ՀՀ տարածքների նկատմամբ, այն չհաշւարկւած, անիմաստ չգիտես ինչպէս յօրինւած զիջումները, որ անում են, այն բոլոր գաղտնի պայմանաւորւածութիւնները, որոնք կան, բոլորը բացասաբար են ազդելու հայ-իրանական յարաբերութիւննեի վրայ»,- ասաց նա։

Արամ Շահնազարեանը համոզւած է, որ Հայաստանը դեռեւս շարունակում է շատ մեծ ռազմավարական նշանակութիւն ունենալ Իրանի համար, Իրանում գիտակցում են, որ Հայաստանը այն սեպն է, որը խրւած է թուրքական աշխարհում, անջատում է թուրքական աշխարհը, թոյլ չի տալիս, որպէսզի Թուրքիան ուղղակի ցամաքային կապ ունենայ Ադրբեջանի հետ, թոյլ չի տալիս, որ կեանքի կոչւի թուրանական մեծ երազանքը։ Իրանը գիտակցում է, թէ Հայաստանի գոյութիւնը ինչպէս է ազդում իր անվտանգային մթնոլորտի ապահովման վրայ։ Բայց մի հանգամանք կայ, որ դու երբեք խաղադրոյք չես կատարի պարտւած ջոկերի վրայ, ցաւօք սրտի ՀՀ-ն յայտնւել է բացարձակ պարտւող ջոկերի՝ զիջողի դերում։

«Ոչ մի պետութիւն չի ցանկանայ խաղադրոյք կատարել նման մի իշխանութեան վրայ, որն առանց որեւէ փաստաթղթի, առանց որեւէ պարզաբանման, առանց որեւէ տրամաբանութեան գնում է միայն ու միայն միակողմանի զիջումների»,- ասաց նա։

Իրանի անձնագրերով ենթադրեալ ադրբեջանցիները, որ պարբերաբար ներթափանցում են Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների տարածք, Արամ Շահնազարեանի կարծիքով, Իրանի յատուկ ծառայութիւնների ուշադրութեան առանցքում են։ Ինչպէս նաեւ ահաբեկիչները։

Այն ձախաւեր քաղաքականութիւնը, որը վարեց ՀՀ գործող իշխանութիւնը 2018 թ-ից ի վեր իր բացասական ազդեցութիւնն է թողել նաեւ իրանահայ համայնքում՝ վստահեցրեց Արամ Շահնազարեանը։

«Այս իշխանութեան քաղաքականութիւնը, որը նաեւ տարածեց Սփիւռքի վրայ, որպէսզի իր յենարանները գտնի, հայ հասարակութիւնը բաժանել թշնամի ճամբարների, իւրայինների եւ ոչ իւրայինների, սեւերի եւ սպիտակների։ Դա նրանք սիստեմատիկ կերպով փորձում են տարածել նաեւ Սփիւռքում»,- ասաց նա։

Արամ Շահնազարեանը նկատեց, որ սփիւռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու, դասագրքեր տրամադրելու գործընթացն էլ նորմալ վիճակում չէ այս իշխանութիւնների օրօք, քանի որ այն ապազգային չափորոշիչներն ու մօտեցուները, որ մտցրել են, աւելի լաւ է Սփիւռք չարտահանւի։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

  • «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան
    «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան

    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

  • «Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն՝ Իրաքում». Հոսէյն Ամիր Աբդօլլահեան
    «Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն՝ Իրաքում». Հոսէյն Ամիր Աբդօլլահեան

    ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Իրաքի նախկին վարչապետ Ադէլ Աբդօլլմահդիի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանը ողջունում է կայունութեան ամրապնդումն Իրաքում:

  • Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն
    Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն

    Կը պատրաստուէի արձագանգել «Ազդակ»-ի 11 հոկտեմբեր 2021-ի թիւին մէջ Միհրան Քիւրտօղլեանի տեսակէտին, երբ տեղի ունեցաւ լիբանանեան տագնապի շղթայական հանգրուաններուն ամէնէն անսպասելին. զինեալ բախումը: Քանի մը ժամ տեւած բախումը պատճառած է 7 զոհ եւ 31 վիրաւոր: Պատճա՞ռը բախումին: 4 օգոստոս 2020-ին Պէյրութի նաւահանգիստի պայթումին դատական հետաքննութեան շուրջ քաղաքական սուր տարակարծութիւն մը, որուն մասնակիցները թքած ունին իշխանութիւններու տարանջատման ու դատական համակարգի անկախութեան վրայ:

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։