Հա

Քաղաքական

18/09/2021 - 09:40

«Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի». Սաղաթելեանը՝ պարգեւավճարների մասին

«Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - «Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»,- «Ազատութեան» «ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգեւավճարներին, յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

Պատգամաւորներն ու Ազգային ժողովի աշխատակիցները խորհրդարանի նախագահի որոշմամբ անկախութեան 30-ամեակի առթիւ պարգեւավճարներն են ստացել։ Օրէնսդիրների հաշւեհամարներին այսօր շուրջ 400 հազար դրամ է փոխանցւել:

Սաղաթելեանն ընդգծելով, դա իրենց համար անընդունելի է. «Մենք դա ուղղելու ենք սահմանամերձ գիւղեում սոցիալական ծրագրերի, եւ առհասարակ բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կայ եւ գոյութիւն ունի»:

«Այնպէս չէ, որ մեր ֆրակցիան հարուստների ֆրակցիա է, եւ այդ գումարի կարիքը բոլորը չունեն: Այո, կան պատգամաւորներ, որ չունեն դրա կարիքը, բայց ճնշող մեծամասնութիւնը ունի: Ես չունեմ այդ գումարի կարիքը, բայց իմ գործընկերները ունեն, բայց նաեւ իրենք քաջ գիտակցում են, որ կան Հայաստանի Հանրապետութիւնում սոցիալապէս շատ ծանր, իրենց մինիմալ սպառողական զանգւածը ապահովել չկարողացող քաղաքացիներ»,- ընդգծեց Սաղաթելեանը:

Հարցին՝ գործուղումները իրենց գրպանի՞ց են անելու, ընդդիմադիր պատգամաւորը պատասխանեց, որ միջպետական գործուղումները մեծ ծախսերի հետ են կապւած եւ չեն կարող. «Բայց Հայաստանի տարածքում, այո, փորձելու ենք մեր հնարաւորութիւններով այդ խնդիրները կարգաւորել»:

Օգտատէրերից մէկի հարցին էլ, թէ ո՞րն է ընդդիմութեան հիմնական նպատակը Ազգային ժողովում, Սաղաթելեանը պատասխանեց. «Էս օրերին մեզ շատ են քննադատում մանդատները վերցնելու, խորհրդարանում յայտնւելու համար, որովհետեւ ՀՀ շատ քաղաքացիներ մեզ քւէարկել են այս իշխանութեանը հեռացնելու եւ երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերելու համար, այս պահին քաղաքացիների այդ պահանջը կատարւած չէ եւ կայ քննադատութիւն: Մի մասը մեզնից ակնկալում է օրէնսդրական աշխատանք, մի մասը ակնկալում է աւելի բուռն եւ արմատական պայքար այս իշխանութեան դէմ: Մենք գտնում ենք՝ քանի այս իշխանութիւնները կան եւ գոյութիւն ունեն, մեր երկրի առաջ կանգնած մարտահրաւէրները չեն լուծւելու եւ դրանք գնալով աւելի են խորանալու:

Այս իրավիճակում, երբ թշնամին Հայաստանի Հանրապետութեան տարածքում արդէն ոստիկանական անցակէտ է տեղադրում, գնալ գլուխներս կախ զբաղւել օրէնսդրական աշխատանքով, դա կը լինի անհասկանալի, անընդունելի եւ մենք այդ ճանապարհով առնւազն այս թուլում չենք գնալու»:

Նա յաւելեց, որ իհարկէ, հանդէս գալու են օրէնսդրական նախաձեռնութիւններով, բայց դրան զուգահեռ կան երկրին սպառնացող սպառնալիքներ, եւ այս ուղղութեամբ, ըստ Սաղաթելեանի, իրենց անելիքն աւելի մեծ է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։