Հա

Քաղաքական

18/09/2021 - 13:20

«Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

Յարգելի՛ հայրենակիցներ,

Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

Յարգելի՛ հայրենակիցներ,

Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալւել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը յայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկւում այդ ճանապարհով երթեւեկող ՀՀ քաղաքացիները, այդ թւում՝ անչափահասները։

Պաշտօնական Երեւանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողութիւնները՝ յղում անելով սովետական Ադրբեջանի քարտէզներին եւ Գորիս-Կապան ճանապարհի վերը նշւած մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանութիւնների այս հակապետական վարքագիծն է՛լ աւելի է լկտիացնում Բաքւին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակութիւնների։ Այսպէս շարունակւելու դէպքում Իրան-Հայաստան միջպետական M2 ճանապարհահատւածը գործնականում կը դադարեցնի իր ֆունկցիոնալութիւնը՝ ՀՀ անվտանգութեան համար առաջացնելով լրջագոյն մարտահրաւէրներ։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը սեպտեմբերի 13-ին նախաձեռնել էր Սիւնիքի մարզում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ քննարկում ԱԱԾ տնօրէնի ու այլ պատասխանատուների մասնակցութեամբ։ Մինչեւ օրս խորհրդարանական մեծամասնութիւնը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարւելով խորհրդարանական վերահսկողութիւն իրականացնելու սեփական լիազօրութիւններից եւ ժողովրդին հաշւետու լինելու պարտականութիւնից։

Յարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանութիւնների գոյութեան ամէն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է յանգեցնելու։ Միայն ազգային նոր իշխանութեան ձեւաւորման դէպքում է հնարաւոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիւ խաղաղութիւն։

 

«Հայաստան» խմբակցութիւն

18.09.2021 թ․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։