Հա

Քաղաքական

19/09/2021 - 09:45

«Իշխանութիւնները հասկանում են, որ մեծանում է իրենց հեռացնելու հասարակական պահանջը, փորձում են վախեցնել». Արթուր Ղազինեանը այցելել է բերման ենթարկւած քաղաքացիներին

Ղազինեանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների երթը թոյլ չտալու հիմնական պատճառը վախն է.

«alikonline.ir» - Երեւանի Կենտրոնի ոստիկանութեան բաժանմունքում գտնւում են բերման ենթարկւած 8 քաղաքացիներ` իրենց ձեւակերպմամբ ոստիկանութեան օրինական պահանջին չենթարկւելու համար։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արթուր Ղազինեանը, ով այցելել էր բերման ենթարկւած քաղաքացիներին։ Գրում է Tert.am-ը:

Ղազինեանը նշեց, որ քաղաքացիներին որեւէ օրինական պահանջ ներկայացւած չի եղել։

«Տեղի է ունեցել ՔՕ 309-րդ յօդւածի յատկանիշներով արարք, այսինքն ոստիկանութեան աշխատակիցների կողմից թոյլ է տրւել իրենց լիազօրութիւնների վերազանցում։ Ոստիկանութեան գործողութիւններին պէտք է տրւի քրէաիրաւական գնահատական»։

Ղազինեանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների երթը թոյլ չտալու հիմնական պատճառը վախն է.

«Իրենք հասկանում են, որ օրէցօր մեծանում է իշխանութիւնների նկատմամբ ատելութիւնը, խորանում է նրանց հեռացնելու պահանջը, նրանք փորձում են բիրտ ուժի միջոցով վախի մթնոլորտ տարածել հասարակութեան մէջ եւ հասարակութեան ըմբոստ զանգւածին թոյլ չտալ դուրս գալ փողոց»։

Պատգամաւորի խօսքով՝ անընդունելի է որեւէ գունագեղ միջոցառման իրականացումը։

«Պէտք է լինի կոնկրետ պետականութեան խորհրդանիշների վրայ հիմնւած, 30 տարւայ կատարւածի հաշւետւութեան, ձեռքբերումների վրայ հիմնւած միջոցառում։ Քանի մեր զինւորների մարմինները փտում են սառնարաններում, քանի չեն յայտնաբերւել անհետ կորած զինծառայողները, անկախութեան որեւէ միջոցառում չպէտք է լինի։ Այդ օրը պէտք է նշել, բայց ոչ տօնակատարութեամբ»,- ասաց Ղազինեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։