Հա

Քաղաքական

19/09/2021 - 09:55

«Բութ հայեացքներով ոստիկանները քաշքշում եւ «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին». Իշխանեան

Անիմաստ, ոչինչ չարտայայտող, բութ հայեացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում եւ «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով երէկ` սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիային Երեւանի Շառլ Ազնաւուրի հրապարակում:

«alikonline.ir» - Անիմաստ, ոչինչ չարտայայտող, բութ հայեացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում եւ «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով երէկ` սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիային Երեւանի Շառլ Ազնաւուրի հրապարակում:

«ՆՈՂԿԱԼԻ Է ԵՒ ԱՄՕԹԱԼԻ

Նայում եմ Ազնաւուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դէպքը տեղի է ունենում ինչ-որ անյայտ, աշխարհից կտրւած, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որեւէ միջազգային կառոյցի եւ որտեղ չի գործում որեւէ օրէնք, այլ միայն ու միայն տեղի գաւառապետ-բռնապետիկի հրահանգը։ Բայց, այս ամէնը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արեւելեան գործընկերութեան անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտայայտող, բութ հայեացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում եւ «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եւ այս ամէնը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է յանձնել հայրենիքը, տալով հազարաւոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եւ այդ նոյն երկրում պատրաստւում են տօնել... լեզուս չի պտտւում ասել ինչը...

Բազմիցս ասել եւ նորից կրկնում եմ՝ լաւ, հասկացանք, մի կիսագրագէտ, ողորմելի զաւթել է իշխանութիւնն ու յանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ, յատկապէս ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ աւելի նողկալի էք, որ հլու-հնազանդ ծառայում էք հայրենիքը յանձնած մարդուկին եւ կատարում նրա հրահանգները։ Միթէ՞ կարելի է յանուն փողի այդ աստիճան նւաստանալ»,- գրել է նա։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։