Հա

Քաղաքական

19/09/2021 - 11:45

«Որեւէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նոյնիսկ ձերբակալման չի ենթարկւի». պատգամաւոր

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխութիւնները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխութիւնները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կազմակերպման հարցում աստիճանաբար տեղի ունեցող խաղի կանոնների փոփոխութիւնները ստիպում են գնալ ոչ ստանդարտ լուծումների։

Մտահոգութիւններն առաւելի խորանում են, եթէ հաշւի առնենք, որ ճանապարհի տարբեր հատւածներում ադրբեջանցի ուժայինները հայկական համարանիշներով մեքենաներ են կանգնեցնում, վնասում գոյքը, ահաբեկում այդ հատւածով երթեւեկող քաղաքացիներին։

Որեւէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատւածներով շարժւելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նոյնիսկ ձերբակալման չի ենթարկւի, իսկ իշխանութիւնը շարունակում է համոզել, որ ամէն ինչ նորմալ է՝ ըստ նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների։

Գործող իշխանութեան պաշտօնավարման պայմաններում իրադրութիւնն առաւել ծանր ընթացք է բռնելու եւ առանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։