Հա

Քաղաքական

20/09/2021 - 08:15

«Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները յուշում է, որ տեղի է ունեցել առեւանգում». Տիգրան Աբրահամեան

Ցաւալիօրէն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն աւելի շատ յուշում է, որ տեղի է ունեցել առեւանգում։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Ցաւալիօրէն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն աւելի շատ յուշում է, որ տեղի է ունեցել առեւանգում։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Դեռեւս անյայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացիներ յայտնւել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում։

ՀՀ ԱԱԾ-ն փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկութիւններ են ստացւել առ այն, որ նոյն օրը Քասախ համայնքի երկու բնակիչներ (տւեալները յայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատւածով երթեւեկելիս շեղւել են մայրուղուց եւ յայտնւել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքում:

Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթեւեկած քաղաքացիները լաւ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղւելու հաւանականութիւնը գրեթէ բացառելի է։

Կամ մայրուղուց դիտմամբ պէտք է մտնել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած հատւած կամ պէտք է տեղի ունենայ առեւանգում։

Ցաւալիօրէն վերջին օրերին Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներն աւելի շատ յուշում է, որ տեղի է ունեցել առեւանգում։

Եթէ նոյնիսկ ՀՀ քաղաքացիները մոլորւել են ու պատահմամբ յայտնւել Ադրբեջանի վերահսկողութեան տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն, որը պատասխանատու է ճանապարհի եւ սահմանագծի այդ հատւածի անվտանգութեան ապահովման համար»,- գրել է նա։

Աւելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն յայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկութիւններ են ստացւել առ այն, որ նոյն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տւեալները յայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատւածով երթեւեկելիս շեղւել են մայրուղուց եւ յայտնւել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքում: ՀՀ ԱԱԾ եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացւում են համապատասխան աշխատանքներ նրանց յայտնաբերելու ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։