Հա

Քաղաքական

20/09/2021 - 09:40

«Այս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դաւադրութիւն է». Արմէն Աշոտեան

2021-ին պատերազմում պարտւած, Արցախից փաստացի հրաժարւած, Սիւնիքի թուրքացման վտանգի ներքոյ, ցեղասպանութեան ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դաւադրութիւն է: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:

«alikonline.ir» - 2021-ին պատերազմում պարտւած, Արցախից փաստացի հրաժարւած, Սիւնիքի թուրքացման վտանգի ներքոյ, ցեղասպանութեան ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դաւադրութիւն է: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը:

«Արցախեան աղէտալի պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակում հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբիեկտիւ հիմք չկայ։

Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնաւորում չի դիմանալու որեւէ իննադատութեանը։

Կապիտուլեանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։

1. Վերջնականապէս կոտրել ազգային դիմադրողականութեան մէջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։

2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։

2009-ին մենք յաղթողի դիրքերից, առանց հրաժարւելիւ մեր ազգային օրակարգից, Արգախից եւ ցեղասպանութեան ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախեան հարցից եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններից։

2021-ին պատերազմում պարտւած, Արցախից փաստացի հրաժարւած, Սիւնիքի թուրքացման վտանգի ներքոյ, ցեղասպանութեան ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դաւադրութիւն է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։