Հա

Քաղաքական

20/09/2021 - 09:50

«Կապիտուլեանտ Փաշինեանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ». թուրքագէտ

Հայաստանի առջեւ Թուրքիայի կողմից դրւած նախապայմաններից գլխաւորը Սիւնիքով «թիւրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստւում Հայաստանի հետ որեւէ յարաբերութիւն հաստատել։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

«alikonline.ir» - Հայաստանի առջեւ Թուրքիայի կողմից դրւած նախապայմաններից գլխաւորը Սիւնիքով «թիւրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստւում Հայաստանի հետ որեւէ յարաբերութիւն հաստատել։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

«Շարունակւում է ՀՀ կապիտուլեանտ վարչապետ Ն. Փաշինեանի եւ Էրդողանի հեռակայ երկխօսութիւնը՝ բացայայտելով նոր մանրամասներ առկայ գաղտնի բանակցութիւններից։

Րոպէներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ յարաբերութիւնների ու Սիւնիքի «թուրքական միջանցքի» թեմաներին եւ հեռակայ դիմելով Փաշինեանին, բառացիօրէն ասել է հետեւեալը.

«Այդ միջանցքի բացւել-չբացւելու հարցը բացառապէս քաղաքական է։ Եթէ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել յայտնի քայլերը։ Մենք դէմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստւելիս պէտք է դրական մօտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթէ Վրաստանի վարչապետի միջոցով երկխօսութեան ինձ ուղղւած առաջարկը այս հարցում իսկապէս անկեղծ է, ես էլ անկեղծութիւն կը ցուցաբերեմ եւ դիւանագիտութիւն կը սկսենք։ Աստւածն առաջ՝ նա այստեղ ոչ թէ բացասական, այլ դրական մօտեցում կը ցուցաբերի։ Աստւածն առաջ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այս խնդիրը միջանցքների բացմամբ կը յաղթահարւի»։

Այս կարճ ելոյթը բացայայտում է մի քանի փաստեր.

- Կապիտուլիենտ Փաշինեանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։

- Հայաստանի առջեւ Թուրքիայի կողմից դրւած նախապայմաններից գլխաւորը Սիւնիքով «թուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստւում Հայաստանի հետ որեւէ յարաբերութիւն հաստատել։

- Էրդողանի խօսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութեան ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։

Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դէ ֆակտօ իշխանութեանը՝ հանրայնացնելով եւ անյարգի ոճով դիմելով Փաշինեանին։

Ցաւում եմ, բայց կատարւում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակւում է արագ տեպմերով։ Հայաստանի դէ ֆակտօ թուրքամէտ ղեկավարը մեզ զրկում է պետականութեան վերջին պատւարից՝ անկախ Սիւնիքից»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։