Հա

Քաղաքական

20/09/2021 - 10:20

«Էրդողանը ձգտում է Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ, փորձելով հասնել չափազանց կարեւոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնյայտօրէն վճռւած կը լինի, թէ ով է յաղթելու «մենամարտում»։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ, փորձելով հասնել չափազանց կարեւոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից եւ Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնյայտօրէն վճռւած կը լինի, թէ ով է յաղթելու «մենամարտում»։

Հէնց սրան է ուղղւած փաստացի տեղեկատւական այն արտահոսքը, որ միտումնաւոր արել է Թուրքիայի նախագահը՝ փաստօրէն փորձելով փչացնել մի կողմից հայ-ռուսական, իսկ միւսից՝ հայ-իրանական յարաբերութիւնները։

Սակայն Էրդողանը զուտ հանրայնացրել է ներքին տեղեկատւութիւնը, մինչդեռ գործընթացը նախաձեռնել է Հայաստանի իշխանութիւնը, որին իր նեղմտութեան շրջանակներում թւում է, թէ «գաւառական» խորամանկութեամբ ու ինտրիգներով կարելի է աշխատել եւ յաջողութեան հասնել միջազգային ասպարէզում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։