Հա

Քաղաքական

20/09/2021 - 13:15

«Մնում է համերգի հովանաւոր հռչակել Էրդողանի փեսայ Բայրաքթարին, նա նոյնքան իրաւունքներ ունի խօսելու Հայաստանի անկախութիւնից, որքան ՀՀ գործող իշխանութիւնը»․ «Այլընտրանքային նախագծերի խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» յօդւած է հրապարակել, որում անդրադարձ է արւում վաղը Հանրապետութեան հրապարակում սպասւող տօնական գունագեղ համերգին, ինչին ընդառաջ յայտնի էր դարձել, որ Փաշինեանն Էրդողանի հետ հանդիպում է խնդրել։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խումբը» յօդւած է հրապարակել, որում անդրադարձ է արւում վաղը Հանրապետութեան հրապարակում սպասւող տօնական գունագեղ համերգին, ինչին ընդառաջ յայտնի էր դարձել, որ Փաշինեանն Էրդողանի հետ հանդիպում է խնդրել։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ.

Համերգի հովանաւորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է

Գունագեղ համերգի նախօրէին յայտնի դարձաւ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։

Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, աւելի խորքային դերակատարում։

1. Քաղաքակիրթ աշխարհում կայ յստակ օրէնք. եթէ մի բան բերելու է հասարակութեան պառակտմանը, եթէ վիրաւորելու է հասարակութեան մի հատւածին, եթէ ցաւ է պատճառելու շատերին, ուրեմն պէտք է չարւի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։

2. Գործող իշխանութիւնը չունի բարոյական իրաւունք` սեպտեմբերի 21-ի տօնակատարութիւն կազմակերպելու եւ «տօնական» ելոյթ ունենալու՝ բացառութեամբ, եթէ այդ ելոյթը ներողութեան եւ հրաժարականի մասին չէ։ Իշխանութիւնը, որի օրօք եղել է պետականութեան կորուստ Արցախում, Հայաստանի միջպետական ճանապարհներին ադրբեջանական զինւորներ են, պետութեան ներսում առեւանգւում են քաղաքացիներ, իսկ պետութեան անվտանգութիւնն ապահովում են ռուս զինւորները, իրաւունք չունի խօսելու անկախութեան գաղափարից։

3. Համերգի մասնակից երաժիշտները պարտաւոր են հասկանալ, որ ակամայից ցաւ են պատճառում հասարակութեան մի մեծ հատւածի, եւ պիտի որ առանց երկար մտածելու հրաժարւէին մասնակցութիւնից։ Արժանապատիւ հասարակութեան մէջ նրանք, ովքեր այնուամենայնիւ կը մասնակցէին այդ համերգին, այնուհետեւ կարժանանային մերժման, դատարկ դահլիճների՝ ով ուզում է լինի, ինչ վաստակի եւ ինչ ճանաչւածութեան։

4. Հրապարակ քշւող հանդիսատեսը պարտաւոր է հասկանալ, որ իր ֆիզիկական ներկայութեամբ ցաւ է պատճառում ուրիշներին, եւ մի օր ինքը պարտաւոր է «ոչ» ասել իր ֆէոդալին։

5. Լուռ նստած մտաւորականութիւնը, որն ինքնակամ խեղդել է իր ձայնի իրաւունքը, պարտաւոր է հասկանալ, որ իր մշտական լռութեամբ ունի մեղքի հսկայական բաժին՝ հասարակութեան այսօրւայ որակի մէջ։

Ի՞նչ կը տայ այս համերգը. կը տայ ապացոյցներ, որ.

- երկրում իշխում է զոռբայութիւնը,

- իշխանութիւնը շարունակում է չհասկանալ կամ ձեւացնել, որ չի հասկանում երկրում տիրող իրական վիճակը,

- իշխանութիւնը շարունակում է պառակտել եւ բարիկադաւորել հասարակութեանը, գուցէ՝ մտածւած,

- երկրում ներքին լարւածութիւնը շարունակելու է աճել։

Այս պայմաններում մնում է համերգի պատւաւոր հիւր կամ հովանաւոր հռչակել Ռեջեփ Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։ Նա նոյնքան իրաւունքներ ունի՝ խօսելու Հայաստանի անկախութիւնից, որքան՝ ՀՀ գործող իշխանութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։