Հա

Քաղաքական

21/09/2021 - 11:20

«Շնորհաւորելով Անկախութեան տօնը, ուզում եմ յոյս եւ վստահութիւն յայտնել, որ ազգն իր մէջ ուժ կը գտնի ձերբազատւելու այն իշխանութիւնից, որն ազգային աղէտի պատճառ դարձաւ»․ Ռոբերտ Քոչարեան

Թանկագին հարենակիցներ,

Այսօր լրանում է մեր անկախութեան երեսուն տարին, սակայն չկայ այն ուրախութիւնը, որ պէտք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տօնը առաջին անգամ ենք դիմաւորում ծրագրւած ծանր պարտութիւնից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանութիւնը մասնակի կորցնելուց եւ հազարաւոր ճակատագրերի խեղւելուց յետոյ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ուղերձը ՀՀ վերանկախացման 30 ամեակի առիթով.

«Թանկագին հարենակիցներ,

Այսօր լրանում է մեր անկախութեան երեսուն տարին, սակայն չկայ այն ուրախութիւնը, որ պէտք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տօնը առաջին անգամ ենք դիմաւորում ծրագրւած ծանր պարտութիւնից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանութիւնը մասնակի կորցնելուց եւ հազարաւոր ճակատագրերի խեղւելուց յետոյ։

Հայաստանի՝ իբրեւ անկախ պետութեան կայացումը, անքակտելիօրէն կապւած էր Արցախեան մեր յաղթանակի հետ, սնուցւում էր այդ հերոսական յաղթանակով, որը հայկական ինքնութեան մաս էր դարձել։ Ընդամէնը մէկ տարի առաջ մենք հպարտանում էինք մեր զինւած ուժերով եւ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական դասաւորւածութեան էական գործօն էինք:

Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգութեան երաշխաւորը լինելուց, այլ նաեւ ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանութիւնը եւ մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, եւ ինչը երկրին ուժ եւ աշխարհաքաղաքական արժէք էր տալիս։

Պետութիւնները կառուցւում են ազգային վերելքի շնորհիւ եւ յենւում ազգային միասնութեան վրայ։ Պարտութիւնը եւ դա խորհրդանշող իշխանութիւնները չեն կարող ներշնչանքի եւ արարման աղբիւր լինել։

Այսօր, շնորհաւորելով Անկախութեան Տօնը, ուզում եմ յոյս եւ վստահութիւն յայտնել, որ ազգն իր մէջ ուժ կը գտնի ձերբազատւելու այն իշխանութիւնից, որն ազգային աղէտի պատճառ դարձաւ։ Ուժեղ եւ ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապէս չկայ»։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։