Հա

Քաղաքական

21/09/2021 - 13:20

«Հայաստան» դաշինքի ուղերձը ՀՀ անկախութեան 30-ամեակի առթիւ

Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացիներն Անկախութեանն ասացին՝ այո։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպւածութեան բարձրագոյն ձեւը՝ անկախ պետականութիւնը, համոզւած լինելով, որ ինքնութեան, արժանապատւութեան, խաղաղութեան եւ արարումի մեր ճանապարհն անցնելու ենք ազգային միասնականութեամբ, անասելի դժւարութիւններով, բայց անկոտրում նւիրումով ու հաստատակամութեամբ։

Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացիներն Անկախութեանն ասացին՝ այո։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպւածութեան բարձրագոյն ձեւը՝ անկախ պետականութիւնը, համոզւած լինելով, որ ինքնութեան, արժանապատւութեան, խաղաղութեան եւ արարումի մեր ճանապարհն անցնելու ենք ազգային միասնականութեամբ, անասելի դժւարութիւններով, բայց անկոտրում նւիրումով ու հաստատակամութեամբ։

Անկախութեան երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի, փորձութիւնների, արժանապատիւ եւ ստեղծարար խաղաղութիւն հաստատելու տարիներ են եղել, որոնք ամրագրւել են Հայրենիքի անկախութեան, ազատութեան ու նրա խաղաղութեան համար հազարաւոր քաջորդիների բացարձակ նւիրումով, հայրենի հողն արեամբ արժեւորելու նրանց աննահանջութեամբ։

Պետականաշինութեան մեր յաջողութիւնների կողքին եղել են նաեւ բացթողումներ, որոնք, սակայն, խմբագրելի էին եւ չէին կարող սպառնալ մեր ինքնիշխան պետականութեանը։

Ցաւօք, վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարւող քաղաքականութիւնը լրջագոյն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանութեանը։

Այսօր, աւելի քան երբեւէ, Անկախութեան երեսուներորդ տարեդարձին, մեզ՝ ողջ հայ ժողովրդին, միասնականութիւն, կամք եւ ոգի է անհրաժեշտ՝ մի կողմից գնահատելու անցեալի մեր ձեռքբերումները, արժեւորելու մեր պետականութեան կերտման ու պահպանման համար սերունդների ճիգը, հայրենի հողի համար թափւած հազարաւորների իմացեալ զոհաբերութիւնը, միւս կողմից՝ նոր վերելքի ուղիներ գտնելու եւ միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը։

Սիրելի հայրենակիցնե՜ր, աշխարհասփիւռ հայե՜ր,

շնորհաւորում ենք ՀՀ Անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ եւ վստահեցնում, որ միասին կարող ենք Հայաստանին նոր զարթօնք ու յաղթանակներ բերել։

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

21.09․2021 թ․

 

Յարակից լուրեր

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդէս եկող «Առուշ Առուշանեան» դաշինքինկատմամբ իրականացւող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբայիններգրաւման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքոյց վարքագիծըմէկ անգամ եւս բացայայտում են իշխանութեան ոչ ժողովրդավարական եւ ապազգային դէմքը։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Յատուկ քննչական ծառայութիւնը թոյլ չի տւել «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, Պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանին մեկնել Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանութեան հարցերով նիստին:

  • «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը
    «Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովեան քաղաք, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել անցած ամիսների իրենց գործունէութիւնը

    «Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելութիւնները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ հաստատւած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինւած ուժերի կողմից շարունակական բնոյթ են կրում, նոյնիսկ վիրաւորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։