Հա

Քաղաքական

22/09/2021 - 10:10

«Պետութիւնը կազմաքանդման մի ընթացք է ապրում». Լիլիթ Գալստեան

«Բացառիկ տօն ցանկացած ժողովորդի համար։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպւածութեան բարձրագոյն ձեւը՝ անկախ պետականութիւնը»,- «Եռաբլուր» զինւորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնն երէկ, ՀՀ անկախութեան օրը այցելել է Եռաբլուր՝ յարգանքի տուրք մատուցելու Արցախեան ազատագրական եւ 44-օրեայ պատերազմում ընկած հերոսների յիշատակին։

«Բացառիկ տօն ցանկացած ժողովորդի համար։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպւածութեան բարձրագոյն ձեւը՝ անկախ պետականութիւնը»,- «Եռաբլուր» զինւորական պանթէոնում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանը։

Նա ցաւով նշեց, որ վերջին երեք տարիներին իշխանութեան եկած քաղաքական ուժը ոչ միայն նւաստացերց մեր յաղթանակները, իր վարած ապիկար քաղաքականութեան արդիւնքում գրեթէ սեւացրեց մեր անցեալը, այսօր զոհասեղանին է մօտեցրել մեր անկախութեան ապագան։

«Մեր կորուստներն անտանելի են, երկիրը ծանր-ծանր պայմանների մէջ է յայտնւել, այսօր կասկածի տակ ենք դնում պետականութիւնը, ապագան։ «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժը ոչ միայն սեւացրեց անցեալը, անորոշ ներկայի մէջ ենք մենք ապրում եւ նոյնքան վտանգւած է ապագան։ Պետութիւնը կազմաքանդման մի ընթացք է ապրում»,- ասաց Լիլիթ Գալստեանը։

Նա նշեց, որ ծանր ապրումներով է այսօր եկել Եռաբլուր, ինչ որ իմաստով նաեւ իմաստաւորելու, արժեւորելու նահատակւած տղաների գիտակցւած զոհաբերութիւնը յանուն անկախութեան ու յանուն պետականութեան։

Լիլիթ Գալստեանը համոզմունք յայտնեց՝ հայ ժողովրդի կենսունակ, գիտակից մի հատւած իր մէջ արթնացումի, ոգու, համոզումի ուժ կը գտնի արժեւորելու անկախութիւնը, մեր ձեռքբերումները, արժանի կը լինի մեր նահատակներին, ովքեր յանգչում են այստեղ՝ Եռաբլուրում։

«Համոզւած եմ՝ միասին կը կարողանանք ծանր ժամանակները յաղթահարել, Հայաստանին ուղղւած բոլոր մարտահրաւէրները յաղթահարել, վերագտնել մեզ, մեր կոտրւած մէջքն ուղղել ու շարունակել մեր ընթացքը։ Որքան էլ ծանր են ապրումներս, մի կողմից կորուստները, հաւատում եմ մեր իմաստուն տեսակին, արթնացմանը, իմ պետականութեան ապագային»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։