Հա

Քաղաքական

22/09/2021 - 11:50

«Բռնազաւթւած Վարանդայում դեռեւս չկառուցւած Բաքւի բռնապետի օդնաւակայանն արդէն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»․ Իրանագէտ

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկւում է Ադրբեջանի դէմ հնարաւոր պատերազմի պարագայում Իրանի գործողութիւնների սցենարը՝ Բաքւին Թուրքիայի եւ Պակիստանի աջակցութեան պայմաններում։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկւում է Ադրբեջանի դէմ հնարաւոր պատերազմի պարագայում Իրանի գործողութիւնների սցենարը՝ Բաքւին Թուրքիայի եւ Պակիստանի աջակցութեան պայմաններում։

Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողութիւնները միտւած են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարւածներով ադրբեջանական օդանաւակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կը զրկի Թուրքիային եւ Պակիստանին օդային ճանապարհով Բաքւին ռազմական օժանդակութիւն տրամադրելուց։

Այնպէս որ, բռնազաւթւած Վարանդայում դեռեւս չկառուցւած Բաքւի բռնապետի օդնաւակայանն արդէն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»։

Վարդան Ոսկանեանը նաեւ գրել է, որ Իրանի Գարմիի եւ Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամաւոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման պատգամաւորներից մէկի լկտի յայտարարութեանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կը կտրի իրանական առիւծի պոչը»։

«Իրանցի քաղաքական գործիչը թւիթերեան գրառման մէջ բերել է իրանաիրաքեան պատերազմի օրինակը, նշելով՝ «Պատմութիւնն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք յանձնել։ Առիւծի պոչի հետ խաղալն անդառնալի հետեւանքներ կունենայ»։

Ի դէպ, իրանցի պատգամաւորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հէնց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Յեղափոխութեան Պահապանների կորպուսը լայնածաւալ յարձակողական զօրավարժութիւն է անցկացնում»,- գրում է Վարդան Ոսկանեանը։

Յիշեցնենք, որ իրանցի բարձրաստիճան հոգեւորականներից մէկը վերջին ուրբաթօրեայ աղօթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առիւծի պոչի հետ մի՛ խաղացէք»։ Իրանցի հոգեւորականին Բաքւից պատասխանել են ադրբեջանցի պատգամաւորի մակարդակով եւ ասել, որ «Եթէ առիւծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կը կտրենք պոչը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։