Հա

Քաղաքական

25/09/2021 - 09:45

«Պատերազմն աւելի վաղ փուլում կանգնեցնելու հնարաւորութիւն է եղել, ինչը թոյլ կը տար խուսափել մեծ կորուստներից». Աբրահամեան

Համոզւած եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լաւրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի յանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատւածում նախատեսւում էր Արցախի կարգավիճակի յստակեցում, դա աւելի շատ էր տեղաւորւում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին:

«alikonline.ir» - Համոզւած եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լաւրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի յանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատւածում նախատեսւում էր Արցախի կարգավիճակի յստակեցում, դա աւելի շատ էր տեղաւորւում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին: Նման կարծիք News.am-ի հետ զրոյցում յայտնեց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրոյցում արած այն յայտարարութեան մասին, որ պատերազմը կարող էր դադարեցւել դեռ հոկտեմբերի 7-ին, բայց առկայ առաջարկները Հայաստանը մերժել է:

Աբրահամեանի խօսքով՝ պատերազմի սկզբնական հատւածում՝ հոկտեմբերի առաջին օրերին, ՌԴ ԱԳՆ միջոցով կողմերին առաջարկներ են արւել, պատերազմը կանգնեցնելու օրակարգ դեռ այդ պահին է առաջ քաշւել:

«ՌԴ նախագահը հետագայում խօսեց հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկների մասին, որը, կարծում եմ, շատ աւելի իրական է, բայց յատկապէս պատերազմի առաջին օրերին նման հնարաւորութիւն եղել է: Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւններ սկսելու նպատակներից մէկը, կարծում եմ, եղել է մեզ վրայ դրա միջոցով ճնշում գործադրելը եւ պատերազմն իրեն հարմար պայմաններով դադարեցնելը: Այն, որ պատերազմը երկարել է, իսկ ադրբեջանական զօրքերը շատ աւելի մեծ տարածքների նկատմամբ են վերահսկողութիւն հաստատել ու հնարաւորութիւն ստացել մեծ վնասներ պատճառել Հայաստանի եւ Արցախի ռազմավարական օբիեկտներին: Այդ իրավիճակում, հասկանալի է, Ադրբեջանի յաւակնութիւնները շատ աւելի են մեծացել, ընդհուպ Շուշիի օրակարգ է առաջ եկել, եւ Շուշիի նկատմամբ են կարողացել վերահսկողութիւն հաստատել: Ակնյայտ է, որ պատերազմը շատ աւելի վաղ փուլում կանգնեցնելու հնարաւորութիւն է եղել, եւ եթէ դա տեղի ունենար հոկտեմբերի առաջին օրերին, դա հնարաւորութիւն կը տար խուսափել մեծ թւով զոհերից, այդքան վիրաւորներից ու հաշմանդամութիւն ստացածներից: Համոզւած եմ՝ այդ իրավիճակում, երբ քննարկման օրակարգում էր Լաւրովի պլանը, որը ենթադրում էր 5 շրջանի յանձնում՝ հետագայում եւս երկուսը տալու հեռանկարով, որովհետեւ դրանց միջեւ ընկած ժամանակահատւածում նախատեսւում էր Արցախի կարգավիճակի յստակեցում, դա աւելի շատ էր տեղաւորւում մեր օրակարգում, քան այն, ինչ ստացանք նոյեմբերի 9-ին:

Իշխանութեան տարբեր պատգամաւորներ եւ նրանց ղեկավարն ասում են՝ երեք անգամ հումանիտար հրադադարի պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, բայց ադրբեջանը խախտել է պայմանաւորւածութիւնները՝ զուգահեռ տանելով պատերազմի դադարեցման հնարաւորութիւնների հետ, ինչը տրամաբանական չէ: Կամ նրանք չեն հասկանում, թէ ինչ գործընթացների մասին են խօսում, կամ հասարակութեան մէջ փորձում են այդ միտքը մտցնել: Այդ հրադադարների հաստատման նպատակն էր լինելու հումանիտար որոշակի հարցեր լուծել, ինչին, իհարկէ, Ադրբեջանը կարող էր չհամաձայնել»,- նշեց պատգամաւորը:

Պատգամաւորը համոզւած է՝ եթէ պատերազմի դադարեցման՝ այդ փուլում եղած առաջարկներն ընդունւէին եւ իրագործւէի, դա կենթադրէր այդ պահին բանակցութիւնների սեղանին եղած տարբերակների իրագործում, ինչի պարագայում, պնդում է, չէինք ունենայ այս իրավիճակը:

«Եթէ այդ տարբերակներում վերջնարդիւնքում խօսւում էր 5-7 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցման մասին, ապա այս պատերազմի հետեւանքով 10 եւ աւելի շրջան յանձնւեց, իսկ պատերազմի վաղ փուլում դադարեցման դէպքում որեւէ խօսք չէր լինի Հադրութի եւ Շուշիի մասին: Հայաստանի ռազմաքաղաքական իշխանութեան ներկայացուցիչները՝ իւրաքանչիւրն իր մասով, նւազագոյնը գնացել է արկածախնդրութեան, ինչի հետեւանքով մէկը միւսի յետեւից տարածքներ ենք կորցրել, մի մասը՝ մարտով, միւսը՝ յանձնելով, մէկ այլ մասը՝ բանաւոր փոխըմբռնմամբ, եւ Հայաստանը յայտնւել է մի իրավիճակում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը նոյնիսկ եղածով չեն բաւարարւել եւ ՀՀ-ի առջեւ զիջումների նոր օրակարգ են դրել»,- նշել է Աբրահամեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։