Հա

Քաղաքական

25/09/2021 - 09:40

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Անցեալ տարւայ աւերիչ պատերազմից յետոյ հայկական երկու հանրապետութիւններում սեպտեմբերի 2-ի եւ սեպտեմբերի 21-ի պետական տօները լաւագոյն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրութեանը յուզող հիմնախնդիրների լուծման հնարաւորութիւնների եւ Արցախի ու Հայաստանի միջեւ կապերի անխախտելիութեան մասին սպասւած ուղերձները:

Անցեալ տարւայ աւերիչ պատերազմից յետոյ հայկական երկու հանրապետութիւններում սեպտեմբերի 2-ի եւ սեպտեմբերի 21-ի պետական տօները լաւագոյն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրութեանը յուզող հիմնախնդիրների լուծման հնարաւորութիւնների եւ Արցախի ու Հայաստանի միջեւ կապերի անխախտելիութեան մասին սպասւած ուղերձները:

Բայց, ինչպէս կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանութիւններից, ամէն ինչ կատարւել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնւող հանրութեանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երեւանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյեան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դէպքում, երբ առկայ էր հանրային հիմնաւորւած դժգոհութիւն, խօսում է այն մասին, որ օրւայ իշխանութիւնների համար «ասածից յետ չկանգնելու» տղայական մօտեցումն աւելի նախապատւելի տեղ ունի, քան պետականամէտ վարքագիծը:

Հանրութեան համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ արտայայտւեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրաւէրների առկայութեան պարագայում այդպէս էլ Հայաստանի բարձրագոյն ղեկավար կազմից որեւէ պաշտօնեայ ներկայ չգտնւեց համահայկական նշանակութիւն ունեցող Արցախի Հանրապետութեան օրւայ միջոցառումներին, եւ Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատւիրակութիւնը: Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրւան նւիրւած միջոցառումներին մասնակցելու համար, ինչպէս նախորդ տարիներին, հրաւէր ուղարկւէր Արցախի խորհրդարանական պատւիրակութեանը, սակայն այս պարագայում եւս արհամարհւել են արարողակարգային պահանջները:

Պետականութեան աւանդոյթներն ամրապնդելու ընձեռնւած հնարաւորութիւնները մերժելով՝ ՀՀ գործող իշխանութիւնները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետութեան սուբիեկտայնութիւնը:

Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատւած թերացումների հետ մէկտեղ, յղի է լուրջ վտանգներով եւ, անկախ դրդապատճառներից, էապէս վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետութեան վարկանիշին, ինչպէս նաեւ բացասական ազդակներ հաղորդում կարգաւորման գործընթացում ներգրաււած միջազգային կառոյցներին:

 

ԱՀ ԱԺ «Արդարութիւն» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

ք. Ստեփանակերտ

23 սեպտեմբերի, 2021թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։