Հա

Քաղաքական

25/09/2021 - 09:35

«Եթէ մեր անասնապահներից մէկը կորի՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասիւնը վարի տալ»․ Անդրանիկ Չաւուշեան

Մենք ուզում ենք մնալ խաղաղ բնակիչ, այնպէս չանեն, որ չարացնեն մեզ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Քաշաթաղի Աղաւնոյ համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չաւուշեանը՝ պատասխանելով Հայաստանն Արցախի հետ կապելու այլընտրանքային ճանապարհ կառուցելու եւ Աղաւնոյի տարածքը ադրբեջանցիներին զիջելու խօսակցութիւննների մասին հարցին։

«alikonline.ir» - Մենք ուզում ենք մնալ խաղաղ բնակիչ, այնպէս չանեն, որ չարացնեն մեզ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Քաշաթաղի Աղաւնոյ համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չաւուշեանը՝ պատասխանելով Հայաստանն Արցախի հետ կապելու այլընտրանքային ճանապարհ կառուցելու եւ Աղաւնոյի տարածքը ադրբեջանցիներին զիջելու խօսակցութիւննների մասին հարցին։

«Այն փուլում չենք ենթարկւել, չենք լսել՝ դուրս չենք եկել գիւղից, երկրորդ փուլում էլ չենք լսելու։ Մենք պատահական չէ, որ այստեղ ենք։ Մենք այն ժամանակ էլ ասել ենք՝ դուք ձեր բանակցութիւնները փոխէք՝ չկայ թուղթ, որ չեղեալ չհամարւի։ Ճանապարհը այլ տեղից․․․ մենք խաղաղ բնակիչներ ենք, թողէք մնանք խաղաղ բնակիչ»,- ասաց Աղաւնոյի համայնքապետը։

Կարմիր գծեր կան, որ չպէտք է անցնեն՝ փաստեց նա։

Երբ ունենանք իշխանութիւն, պիտի որ մտահոգւի Հայաստանն Արցախին կապող բնակեցւած շէնք գիւղերը պահելու հարցով, նկատեց Անդրանիկ Չաւուշեանը, բայց չունենք իշխանութիւն։

Իսկ թուրքի ախորժակն անվերջ է․ տանք-տանք մինչեւ ե՞րբ տանք։ Թուրքն, ասաց, երկար կապրի, եթէ թուրքի դէմ չգործես։

«Դարձել ենք մագնիսի նման, գաղափարն է մագնիսը, ուժեղ մետաղներն են գալիս մագնիսի շուրջ, հիմա ժողովուրդը միացել է, գիտակցում է այս ամէնը։ Պարզ է, որ մենք այստեղ ենք՝ խանգարող հանգամանք ենք ադրբեջանցիների համար, կար ժամանակ, որ Արցախը պարիսպ էր, հիմա փշալար է»,- ասաց Անդրանիկ Չաւուշեանը։

Ադրբեջանցիները ճանապարհներ են փակում, հայկական կողմն ընդամէնը յայտարարութիւններ է անում՝ մտահոգութիւն յայտնեց նա։

Ադրբեջանցիների շարասիւնը, ռուսների ուղեկցութեամբ, յաճախ անցնում է Աղաւնոյի մօտով․ նկարում են, լաւ են անում, ասաց Անդրանիկ Չաւուշեանը, թող նկարեն, որ տեսնեն՝ այստեղ լիքը մարդ կայ, ապրում ենք, շէն ենք։

Արցախի ընդհանուր տարածքի նման Աղաւնոյում էլ նոյն կենցաղային խնդիրներն են՝ ջրի, էլեկտրաէներգիայի սղութիւն․ համայնքապետն ասաց՝ փորձում են ապահովել ջրի երկրորդ ակունքով, եթէ պէտք լինի՝ երրորդով։

«Կապ չունի Աղաւնոյի փոքր լինելը, ստրատեգիական դիրքն է կարեւոր։ Մենք մեր ժողովորդի արեան գնով ենք չափում երկիրը, ոչ թէ մետր քառակուսիով»,- ասաց Անդրանիկ Չաւուշեանը։

Դպրոցն աշխոյժ գործում է․ 30 աշակերտ Աղաւնոյից կայ, 21-ն էլ Բերձորից։ Հիմա բաշխում ենք բնակավայրերը․ ընտանիքներ կան, որ Արցախի բռնազաւթւած բնակավայրերից են եկել, կը կահաւորեն, կապրեն թափուր մնացած տներում։

«Մենք մեր ընկերներից պակաս չենք, մեր բախտը չբերեց՝ ողջ մնացինք, դէ որ ողջ ենք մնացել, պարտաւոր ենք որտեղ արիւն է թափւել՝ քրտինք թափել»,- ասաց Անդրանիկ Չաւուշեանը։

Պատերազմի թէժ շրջանում, երբ տեսել է, որ գաղթողները տները վառում են, յիշել է 1990-ականները, երբ ադրբեջանցիներն այդպէս արեցին ու էլ չվերադարձան։ Ասել է՝ գնում ես, երեխադ տանում ես, տունդ թող այդպէս մնայ, որ պայքարդ մէջդ չմեռնի, որ վերադառնալու մի բան ունենաս։

«Ես մտածում եմ, որ վաղը երեխաս մեծանայ, ասելու է՝ ձեր 90-ականների նախնիները ձեզ տւին վառ ջահ՝ հայրենիք, ձեր մէջ տղամարդ չկա՞ր, որ պահէր, ես պիտի ասելիք ունենամ երեխայիս։ Աւելի լաւ է, որ զոհւէինք՝ իրենք հպարտանային մեզանով, քան ապրէինք ու ամաչէին»,- ասաց նա։

Աղաւնոյում իրենց ապրելով՝ ակտիւանում է Ադրբեջանի խորքը, վստահ է Անդրանիկ Չաւուշեանը, ասում էին՝ Սիւնիք ենք հասել, բա հլա կայ Աղաւնոն։ Ասում է՝ եկէք, մենք հիւրասէր ենք, կարող է նաեւ չայ հիւրասիրենք։

«Մենք զգուշացրել ենք ռուսական զօրքին՝ եթէ մեր թէկուզ անասնապահներից մէկը կորաւ՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասիւնը վարի տալ, մէկը հարիւրի դիմաց։ Մեզանից թող եան տան, ուր ուզում են գնան։ Շատ են խօսել, որ մենք խաղաղ բնակիչներ ենք, եթէ էդ էք համարում խաղաղասէր, ես խաղաասէր չեմ։ Մենք ամէն ինչ տեսնաք՝ մեր ընկերների զոհւելը, չենք հաշտւում այդ ամենի հետ, մի տեղից պիտի դուրս գայ չէ՞։ Մենք սկսել ենք մոռացկոտ լինել՝ թուրքը նոյն վայրագն է, ագրեսիւն է, անմարդկայինն է, միայն կռւի ուժն է հասկանում, պէտք է լինես խիստ»,- ասաց Անդրանիկ Չաւուշեանը։

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը Փաշինեանի պէս բան է դարձել, նկատեց նա, ամէն օր եթեր է մտնում, լայւեր է մտնում, ոչ ղեկավարի կերպարով։ Հիմա պէտք է ժողովուրդը զարթնի։

Մնացել է այդքան Աղաւոնոն, ու բոլորին ոգեւորում է։ Այժմ մանկապարտէզ են կառուցում։

Գիւղի կողքին լինելը նաեւ մարդկային շփումն է․ դա էլ է պէտք։ Այլ մտահոգութիւնների հարցով մարդկանց հրաւիրում են, որ իրենց աչքով տեսնենք։

Կռիւը, պայքարը մարդուն աւելի է խանդավառում, ուժ է տալիս՝ ասաց նա։

«Վիրաւոր մայր է ասենք, երկիրը, պիտի փրկենք, ցաւը տանենք, տաքացնենք․․․ այսինքն, մենք մեր մօրն ենք լքել, մեր սրբութիւններից ենք հեռացել, մի հատ չափալախ է մեզ պէտք, որ զարթնենք էդ վախից, էդ զոմբիացած վիճակից, էդ թմրած վիճակից, հասկականք՝ ինչ ենք ուզում»,- ասաց Աղաւնոյի համայնքապետը։

Մենք էլ ենք գնացող, նշեց Անդրանիկ Չաւուշեանը, բայց հայրենիքը պիտի մնայ, մենք գալիք սերնդին սիւներ ենք պարտաւոր, որ այդ սիւների վրայ երկիր կառուցեն, մենք ունենք բանակ, ազգն է բանակ, ընդամէնը կազմակերպել է պէտք։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։