Հա

Քաղաքական

25/09/2021 - 13:15

«Իրանում ընկալւում է, որ Ադրբեջանը չափն անցնում է․ կարող ենք ականատես լինել կոշտ արձագանգի»․ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր

«Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն տարածաշրջանում իրենց լայնածաւալ ծրագրերը եւ փորձում են այնպէս անել, որ Իրանը դրան համապատասխան հակազդեցութիւն կամ չտայ կամ ուշացումով տայ: Իրանի գլխաւոր շտաբի պետն ակնարկեց, որ մենք Իրանի հիւսիս-արեւմուտքում շուտով մեծ փոփոխութիւնների ականատես կը լինենք: Հետեւաբար, ես դեռ մի քիչ վարանում եմ ասել՝ պատերազմ կամ նման մի գործողութիւն կը լինի՞, թէ՞ ոչ, քանի որ Իրանն էլ զգոյշ է, որ նման թակարդի մէջ չընկնի»,- «168TV»-ի «Ռեւիւ» հաղորդմանն ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը:

«alikonline.ir» - «Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն տարածաշրջանում իրենց լայնածաւալ ծրագրերը եւ փորձում են այնպէս անել, որ Իրանը դրան համապատասխան հակազդեցութիւն կամ չտայ կամ ուշացումով տայ: Իրանի գլխաւոր շտաբի պետն ակնարկեց, որ մենք Իրանի հիւսիս-արեւմուտքում շուտով մեծ փոփոխութիւնների ականատես կը լինենք: Հետեւաբար, ես դեռ մի քիչ վարանում եմ ասել՝ պատերազմ կամ նման մի գործողութիւն կը լինի՞, թէ՞ ոչ, քանի որ Իրանն էլ զգոյշ է, որ նման թակարդի մէջ չընկնի»,- «168TV»-ի «Ռեւիւ» հաղորդմանն ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանը՝ անդրադառնալով իրանաադրբեջանական բախման հաւանականութեան մասին փորձագիտական գնահատականներին:

Նման գնահատականներն ակտիւացել են յատկապէս այն բանից յետոյ, երբ բոլորովին վերջերս ադրբեջանական կողմը կրակ էր բացել իրանական ուղղաթիռի ուղղութեամբ, օդաչուն կարողացել էր յետ մղել յարձակումը: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանային հատւած է տեղափոխել հիմնականում յարձակողական բնոյթի զինտեխնիկայ եւ մարդկային ուժ։ ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնեայ շրջան է ուղարկւել դեռեւս Իրան-իրաքեան պատերազմի ժամանակ ձեւաւորւած «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը»։ Միեւնոյն ժամանակ, նշւում է, որ Թաւրիզում տեղակայւած ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշգրիտ հրթիռներով հեշտութեամբ կարելի է խոցել անգամ Բաքւի մօտակայքում գտնւող Քիւրդամիրի եւ այլ ռազմաբազաները։

«Իրանական ԶԼՄ-ներում, յատկապէս Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսին մօտ գտնւող ԶԼՄ-ների վերլուծութիւններում էլ ենք տեսնում՝ Իրանում ընկալւում է, որ Ադրբեջանը չափն անցնում է արդէն: Հետեւաբար, կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի: 44-օրեայ պատերազմի ընթացքում Իրանը թէ՛ Թուրքիային, թէ՛ Ադրբեջանին խիստ հանդիմանել եւ զգուշացրել է՝ ոտնձգութիւններ չանել Հայաստանի հողի նկատմամբ, մասնաւորապէս՝ Սիւնիքը չկտրել, եւ այլն: Բայց դէ, ախորժակները բացւել է, որովհետեւ բանակցութիւնների ընթացքում Հայաստանի իշխանութիւնը համապատասխան հակազդեցութիւն չի կարողացել կամ չի ցանկացել ցոյց տալ: Եւ, ինչո՞ւ չէ, Ռուսաստանն էլ՝ իբրեւ Հայաստանին դաշնակից եւ Իրանին բարեկամ երկիր, բացթողումների ձեւով իր դերն է խաղում», - այս առնչութեամբ ասել է Իրանի խորհրդարանի պատգամաւորը։

Նա յաւելել է, որ Իրանում հետեւում են նաեւ, թէ ինչ է տեղի ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։