Հա

Քաղաքական

26/09/2021 - 10:05

«Ադրբեջանը՝ յաղթելով պայմանաւորւած պատերազմում, ջախջախիչ պարտութիւն է կրում դիւանագիտական ճակատում». Ղազինեան

«Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ադրբեջանը՝ յաղթելով պայմանաւորւած պատերազմում, ջախջախիչ պարտութիւն է կրում դիւանագիտական ճակատում:

Օրերս ՄԱԿ-ի գրասենեակում տեղի ունեցաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Նոյն օրը համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի քաղաքական եւ խաղաղութեան կառուցման հարցերով տեղակալի հետ:

Առաջին հայեացքից սովորական թւացող այս նորութիւնն իրականում կրում է լրջագոյն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ենթատեքստ:

Բանը նրանումն է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը վերջին 10 ամիսներին չէր դադարում կրկնել, որ Արցախի հարցն այլեւս լուծւած է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, Արցախի կարգավիճակի հարց օրակարգում չկայ:

Մինչդեռ նստելով բանակցութիւնների սեղանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջավայրում Ալիեւը խելօք ընդունեց, որ Արցախի հարցը լուծւած չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք ունի, իսկ Արցախի կարգավիճակի հարցն օրակարգում է, ինչի համար, իհարկէ, վաղ թէ ուշ պէտք է պատասխան տայ իր քաղաքացիների առջեւ:

Հետաքրքիր էր Հայաստանի իշխանութեան եւ անձամբ Նիկոլ Փաշինեանի վարքագիծն ու դիրքորոշումը նշւած հարցերի վերաբերեալ:

Վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինեանը՝ չխօսելով Արցախի կարգավիճակի մասին, չընդունելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի փաստը, հրաժարւելով այցելել Արցախ, առաջ մղելով Ադրբեջանի հետ խաղաղութիւն հաստատելու, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգը, փաստացի լրացրել եւ լիգիտիմացրել է Ալիեւի որդեգրած այս կուրսը:

Սա իմ եւ հասարակութեան հարիւր հազարաւոր քաղաքացիների կողմից որակւել է ազգային շահերի դաւաճանութիւն, թշնամու շահերին ծառայելու եւ նրա օրակարգը սպասարկելու վարքագիծ:

Սակայն երէկ Փաշինեանի մօտ մտքի ճառագայթում տեղի ունեցաւ եւ նա յանկարծակի յիշեց Արցախի կարգավիճակի կարեւորութիւնը, յիշեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների օկուպացիայի մասին, յիշեց պատերազմի ընթացքում գործած յանցանքների մասին, ուժի սպառնալիքի անթոյլատրելիութեան մասին՝ չմոռանալով պտտեցնել արդէն որակազրկւած «տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու» իր անշրջելի յանձնառութեան մասին:

Թէ ինչով էր պայմանաւորւած Փաշինեանի այս 180 աստիճան տրանսֆորմացիան, պարզ կը դառնայ առաջիկայ ամիսների ընթացքում, բայց այն, որ Ալիեւի ու Փաշինեանի միջեւ սեւ կատու է անցել, արդէն պարզ է:

Այս տրամաբանութեան մէջ պէտք է փնտրել Ալիեւի նախօրէին արած Փաշինեանի համար խիստ վտանգաւոր բացայայտումների պատճառները:

Եթէ առաջիկայում չկարգաւորւեն նրանց յարաբերութիւնները եւ Փաշինեանը չվերադառնայ Ադրբեջանի շահերը սպասարկու իր աւանդական վարքագծին, մեզ սպասում են նոր, շատ աւելի լուրջ բացայայտումներ՝ օպերատիւվ կապի» շրջանակներում ձեռք բերւած գաղտնի պայմանաւորւածութիւնների մասին:

Յ.Գ. Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնեմ. Ադրբեջանը վաղ թէ ուշ ենթարկվւլու է միջազգային շատ խիստ պատասխանատւութեան իր գործած յանցանքների ու սխալների համար: Եթէ Հայաստանում շուտ փոխւի իշխանութիւնը եւ հաստատւի ազգային եւ պետական շահի վրայ հիմնւած իշխանութիւն, հաստատւի հայկական պահանջատիրութեան օրակարգ, այս պատասխանատւութիւնը վրայ կը հասնի շատ աւելի շուտ»։

 

Յարակից լուրեր

  • «Շատ երկրներում տեղեակ չեն թմրամիջոցների շրջանառութեան դէմ Իրանի պայքարի մասին». ԻԻՀ դեսպանատան արձագանգը Ալիեւի յայտարարութեանը
    «Շատ երկրներում տեղեակ չեն թմրամիջոցների շրջանառութեան դէմ Իրանի պայքարի մասին». ԻԻՀ դեսպանատան արձագանգը Ալիեւի յայտարարութեանը

    Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանգել է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութեանը, թէ «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դէպի Եւրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմէնպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակութիւններ տեղեակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան լայնածաւալ պայքարի մասին:

  • «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան
    «Ադրբեջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու». Թեւան Պօղոսեան

    «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողութիւնների գլխաւոր մեսիջն ուղղւած է հայ ազգին, որ՝ խաղաղ չէք ապրելու:

  • Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն
    Հայաստանին ու Լիբանանին պէտք է ազգային միասնական ռազմավարութիւն

    Կը պատրաստուէի արձագանգել «Ազդակ»-ի 11 հոկտեմբեր 2021-ի թիւին մէջ Միհրան Քիւրտօղլեանի տեսակէտին, երբ տեղի ունեցաւ լիբանանեան տագնապի շղթայական հանգրուաններուն ամէնէն անսպասելին. զինեալ բախումը: Քանի մը ժամ տեւած բախումը պատճառած է 7 զոհ եւ 31 վիրաւոր: Պատճա՞ռը բախումին: 4 օգոստոս 2020-ին Պէյրութի նաւահանգիստի պայթումին դատական հետաքննութեան շուրջ քաղաքական սուր տարակարծութիւն մը, որուն մասնակիցները թքած ունին իշխանութիւններու տարանջատման ու դատական համակարգի անկախութեան վրայ:

  • «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ
    «Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները կարծես անբեկանելիօրէն վատթարացել են». իրանագէտ

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադարձաւ իրանական արձագանգներին. «Պաշտօնական մակարդակում արձագանգեց ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէն, Իրանի Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնք, ըստ էութեան, կոչեր էին անում Բաքւի բռնապետին՝ «մտածել սեփական երկրի եւ սեփական անձի մասին», քանի որ Ալիեւն ու Ալիեւի ընտանիքն են նմանատիպ գործարքներում նկատւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։