Հա

Քաղաքական

26/09/2021 - 13:40

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց մէկ նպատակով՝ բնաջնջել Արցախը եւ իր հայրենիքում ապրող հայ ժողովրդին». Սէյրան Օհանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի եւ Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանն ուղերձ է յղել 44-օրեայ պատերազմի տարելիցի կապակցութեամբ։

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, գեներալ-գնդապետ, Արցախի եւ Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանն ուղերձ է յղել 44-օրեայ պատերազմի տարելիցի կապակցութեամբ։

Նա իր խօսքն ուղղում է հայ ժողովրդին, սպաներին ու ենթասպաներին, զինւորներին, կամաւորականներին, երկրապահներին, յանուն հայրենիքի նահատակւած հերոսների մայրերին ու հայրերին, քոյրերին ու եղբայրներին.

«2020 թւականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինւած ուժերը յարձակւեցին Արցախի վրայ։ Նրանց նպատակը մէկն էր՝ բնաջնջել Արցախը եւ իր հայրենիքում ապրող, արարող, խաղաղ հայ ժողովրդին։ Դրա վառ ապացոյցն են արգելւած զինատեսակներով մարտական գործողութիւնները, որոնք թիրախաւորել էին ոչ միայն ողջ սահմանագիծը, այլեւ խաղաղ բնակավայրերը, տները, դպրոցները, եկեղեցիները, հիւանդանոցները, նոյնիսկ մարդասիրական միջանցք չտրամադրելով վիրաւորների, խաղաղ բնակիչների տարհանման համար։ Այս ամենն ուղեկցւել է հակառակորդի կողմից յատուկ դաժանութեամբ իրականացւած ծանրագոյն յանցագործութիւններով։

Թուրք-ադրբեջանական տանդեմի յանցագործութիւնները շարունակւեցին նաեւ 44-օրեայ պատերազմից յետոյ, եւ այսօր Արցախը կանգնած է լրջագոյն խնդիրների առջեւ։ Չափազանցութիւն չի լինի, եթէ ասենք, որ վտանգւած են Հայաստանի ինքնիշխանութիւնը, պետականութիւնը։

Առաւել քան վստահ եմ, որ ճիշտ կառավարման պայմաններում պետութիւնը պարտաւոր էր հասնել յաջողութեան։ Իսկ այսօր մեր հայրենիքի ճակատագրով մտահոգ համարձակ եւ վճռական անհատների ներքին ու արտաքին գրագէտ քաղաքականութիւն վարելու շնորհիւ մենք կարող ենք ունենալ արժանապատիւ խաղաղութիւն, բարեկեցիկ հայրենիք, ուժեղ, անվտանգ Արցախ եւ Հայաստան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։