Հա

Քաղաքական

27/09/2021 - 09:05

Մէկ տարի անց. Յիշում ենք, ու չե՜նք մոռանայ յար ու յաւիտեան...

Արցախեան վերջին՝ 44-օրեայ պատերազմում նահատակւած մեր բազմահազար նահատակ սրբերի յիշատակը ոգեկոչելու երթը, որ կազմակերպել էր ՀՅԴ «Շիրակ» ՄԿ-ն եւ ՀՅԴ Գիւմրու ՀԵՄ-ը, տեղի ունեցաւ 2021 թւականի սեպտեմբերի 26-ին, մէկ տարի առաջ տեղի ունեցած դաւադրաբար պարտութեան մատնած պատերազից մէկ տարի անց, պատերազի նախորդ օրը:

«alikonline.ir» - Արցախեան վերջին՝ 44-օրեայ պատերազմում նահատակւած մեր բազմահազար նահատակ սրբերի յիշատակը ոգեկոչելու երթը, որ կազմակերպել էր ՀՅԴ «Շիրակ» ՄԿ-ն եւ ՀՅԴ Գիւմրու ՀԵՄ-ը, տեղի ունեցաւ 2021 թւականի սեպտեմբերի 26-ին, մէկ տարի առաջ տեղի ունեցած դաւադրաբար պարտութեան մատնած պատերազից մէկ տարի անց, պատերազի նախորդ օրը:

Երթին միացել էի հարիւրաւոր համաքաղաքացիներ, քաղաքական կուսակցութեան անդամներ, մասնաւորապէս՝ ՀՀԿ անդամներ:

«Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպութիւնների ու կուսակցութիւնների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կեանքը զոհած տղաների յիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարեանը:

Երթը մեկնարկեց աղօթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհւածների անունները։

27000 քայլ էր բաժանում յիշողներիս՝ յաւերժ ապրողներից, 11կմ., 2.5 ժամ: Ու ահա Նահատակած սրբավայրում խոնարհւեցին հայոց եռագոյններն ու տեղի ունեցաւ խնկարկում եւ մոմավառութիւն, աղօթք ու երդում, վրէժի երգ ու ցասում, բողոք ու խոստում...

 

Արա Նախշքարեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։