Հա

Քաղաքական

27/09/2021 - 09:30

Ուղիղ մէկ տարի առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դէմ. սկսւեց 44-օրեայ պատերազմը

Ուղիղ մէկ տարի առաջ՝ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին, առաւօտեան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետութեան դէմ: Միաժամանակ շփման գծի գրեթէ բոլոր ուղղութիւններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ յարձակում սկսեց՝ այդ թւում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ 

Ուղիղ մէկ տարի առաջ՝ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին, առաւօտեան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետութեան դէմ: Միաժամանակ շփման գծի գրեթէ բոլոր ուղղութիւններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ յարձակում սկսեց՝ այդ թւում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողութիւններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատւածներում, եւ տեւեցին 44 օր:

Թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում եւ Արցախում յայտարարւեց ռազմական դրութիւն եւ ընդհանուր զօրահաւաք։

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրաւունքով արգելւած զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախաւորեց Արցախի եւ Հայաստանի քաղաքացիական բնակչութեանը, ենթակառուցւածքները: Թուրքիայի օգնութեամբ պատերազմից առաջ եւ դրա ամբողջ ընթացքում սիրիացի հազարաւոր վարձկան-ահաբեկիչներ տեղափոխւեցին Ադրբեջան եւ ուղարկւեցին Արցախեան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու իրաւունքների մոնիթորինգի կենտրոնի տւեալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերում ներգրաււած սիրիացի գրոհայինների ընդհանուր թիւը հասել է առնւազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարւելով վճարից եւ մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցութեան մասին յայտնել են նաեւ միջազգային լրատւամիջոցները, իսկ հայկական կողմը նրանցից երկուսին գերեվարել է, սակայն պատերազմի աւարտից յետոյ՝ յանձնել հայ գերիների դիմաց։

2020 թւականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւեց եռակողմ յայտարարութիւն, ըստ որի՝ Արցախի Հանրապետութեան տարածքի մեծ մասը յանձնւում է Ադրբեջանի վերահսկողութեանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառութեամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանի որոշ գիւղեր, իսկ Արցախի հանրապետութեան մնացած տարածքի անվտանգութիւնն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։

Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացայայտ ռազմական աջակցութիւն է ցուցաբերել Ադրբեջանին:

Աղէտալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտօնական տւեալով, առնւազն 4000 զոհ, կան հարիւրաւոր անհետ կորածներ եւ գերիներ։

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։